Լրահոս

12.05.2012 13:31


Բիլ Քլինթոն. «Օբաման պրոֆեսիոնալ չէ»

Բիլ Քլինթոն. «Օբաման պրոֆեսիոնալ չէ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կենսագիր Էդվարդ Քլեյնն իր նոր «The Amateur» գրքում հրապարակել է մի ուշագրավ խոսակցություն, որը տեղի է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նրա կնոջ՝ ԱՄՆ պետքարտողար Հիլարի Քլինթոնի միջև.

«Օբաման պրոֆեսիոնալ չէ, չգիտի ինչպես ճիշտ նախագահել: Այս երկիրը մեր, ավելի ճիշտ՝ քո կարիքն ունի: Դու, ի տարբերություն Օբամայի, գիտես ինչպես ղեկավարել: Հրաժարվիր պաշտոնիցդ ու թեկնածությունդ առաջադրիր 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններին: Դու ավելի արժանի ես այդ պաշտոնին, քան ուրիշ որևէ մեկը»:

Քլեյնը գրում է, որ Բիլ Քլինթոնը քողարկված հակակրանք է տածում Օբամայի նկատմամբ դեռևս 2008թ.–ից, երբ տիկին Քլինթոնը  նախագահի թեկնածու դառնալու ներկուսակցական պայքարում պարտվել է նրանից։

«The Amateur» գրքում կա նաև Հիլարի Քլինթոնի պատասխանն իր ամուսնուն.

«Եթե ես նման քայլի դիմեմ, կարող եմ զրկվել ներկա պաշտոնիցս: Ես Օբամայի վարչակազմի ամենաբարձր պաշտոնյան եմ, ամեն երեքշաբթի ճաշում եմ նրա հետ: Չեմ կարող այդքան թեթևամիտ գտնվել և կորցնել պաշտոնս»։

Այս խորագրի վերջին նյութերը