Լրահոս

11.05.2012 17:34


Իրանում մանկական հաղորդումից հետո առաջացած հրմշտոցում երեխա է զոհվել

Իրանում մանկական հաղորդումից հետո առաջացած հրմշտոցում երեխա է զոհվել

Մեկ երեխա զոհվել է, վեցը՝ վիրավորվել մանկական հաղորդումից հետո առաջացած հրմշտոցի ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Զինջան նահանգի Խորամդարեհ քաղաքի մարզական համալիրում, որտեղ նկարահանվում էր հաղորդումը։

Ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդմանը եկել էր 4 հազ–ից ավելի մարդ այն դեպքում, երբ մարզական համալիրը նախատեսված է ընդամենը 3 հազ հանդիսատեսի համար։

Խորամդարեհի քաղաքապետ Ռահիմ Նուրիպուրը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ միջադեպի փաստով երեք մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են հաղորդման հեռարձակումը ոչ պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը