Մինչեւ 2012թ. մայիսի 6-ը մենք ապրում էինք մի երկրում, հիմա ապրում ենք բոլորովին այլ երկրում: Եվ սա չափազանցություն չէ: Մայիսի 6-ին իրականացված գործողության արդյունքում, որին պայմանականորեն կարելի է տալ “Կալցո” անվանումը, մենք կորցրեցինք Հայաստանը զարգացման եւ առաջընթացի ճանապարհի վրա դնելու հրաշալի հնարավորություն: Պատահական չէ, որ “Կալցո” գործողությունից երեք օր անց, երբ նշվում էր Շուշիի ազատագրման 20-ամյակը, մարդկանց դեմքերին ուրախության նշույլ անգամ չկար: Եւ ինչ ուրախության մասին է խոսքը, երբ ժողովուրդը հասկանում է, որ ինքը իշխանությունների համար ոչինչ է:
Հիմա ոմանք կատարվածի համար մեղադրում են տասը հազար դրամով քվեարկողներին: Անշուշտ, նրանց էլ, նրանց փող բաժանողներին էլ պետք է մեղադրել, անգամ ազատազրկել, որ խելքները գլուխները գա, բայց հաստատ իմացեք, որ տեղի ունեցածում նրանց դերակատարումը զուտ խորհրդանշական բնույթ էր կրում: Վերջին հաշվով Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռուսների, բելառուսների, լեհերի, ուկրաինացիների, չեխերի եւ ֆրանսիացիների մեջ էլ գտնվեցին «տասը հազար դրամով» ծախվողներ, որոնք սերտ համագործակցություն հաստատեցին ֆաշիստների հետ: Հաստատելը հաստատեցին, բայց դրանով պատերազմի ելքը չկանխորոշվեց: Վերջին հաշվով, ընտրակեղծարարության նորագույն մեթոդները թույլ տվեցին հասկանալ, թե բացի ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից ու մի քիչ էլ «ժառանգությունից» որ ուժը որքան ձայն է ստացել եւ վստահաբար կարելի է հասել, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը «Ոչ» ասեց այն իշխանությանը, որը երկիրը հասցրել է այս վիճակին:
Նույնիսկ մանկապարտեզում հրաշալի գիտեն, թե որքան մարդ է ապրում Հայաստանում, նույնիսկ ծույլ ուսանողները կարող են հաշվել, թե իրականում քանի ընտրող կա եւ նրանցից քանիսն են մասնակցել ընտրություններին: Այնպես որ, ժողովուրդը այս իշխանություններին իր «ՈՉ»-ը ասել է: Ընդ որում, շարունակելու է ասել: Ավելին, նրանք, ովքեր տասը հազար դրամով քվեարկել են ընտրակեղծարարների օգտին, առաջին իսկ առիթի եւ հնարավորության դեպքում առաջին շարքերում պայքարի են ելնելու տիրող վարչակազմի դեմ: Վերջին հաշվով, պետք է հասկանալ, որ եթե չգտնվեր նույնիսկ մեկ մարդ, որը քվեարկեր փողով, ապա միեւնույնն է, շրջիկ խմբերով եւ այլ մեքենայություններով կնկարվեր անհրաժեշտ թիվը:
Այսօր կարող ենք արձանագրել, որ ժողովուրդը դեմ արտահայտվեց գործող իշխանություններին, բայց առայժմ անկազմակերպ է եւ թույլ ընտրակեղծարարների դեմ հաղթանակ տանելու համար: Պատճառներից մեկն էլ քաղաքական դաշտի տկարությունն է:
Անկեղծ լինենք, քաղաքական դաշտ որպես այդպիսին գոյություն չունի: Առաջիկայում անհրաժեշտ է կենտրոնանալ հենց այս խնդրի վրա: Եթե մի փոքր էլ սպասենք, ապա աննկատ կանցնեն նաեւ առաջիկա նախագահական ընտրությունները, հետո մյուս ընտրությունները եւ մի օր կհայտնաբերենք, որ մենք այլեւս երկիր չունենք:
Քաղաքական դաշտը արմատական վերափոխման կարիք է զգում: Առանց այդ վերափոխման փոփոխություններ չեն կարող լինել: ժողովուրդը պետք է վստահ լինի, որ կուսակցություններն արտահայտում են իրենց այս կամ այն մասի, այս կամ այն խավի շահերը: Իսկ հիմա մենք ունենք մի վիճակ, երբ մի կողմում ժողովուրդն է, իսկ մյուս կողմում քաղաքական դաշտը: Մայիսի 6-ին ժողովուրդը իր քայլը արեց, իսկ քաղաքական դաշտը ուժ չգտավ այդ քայլին տեր լինելու համար: Կրկնենք` պատճառը քաղաքական դաշտի անկատարությունն է:
Նրանք, ովքեր իրականացրեցին “Կալցո” գործողությունը, ծանրագույն հարված հասցրեցին մեր պետականությանը: Հիմա մենք հայտնվել ենք բոլորովին նոր հարթությունում: Հայաստանը վերածվում է վաղ ֆեոդալական պետության: Հայաստանը, որը չունի նավթ եւ գազ չի կարող իր շալակին պահել նման վարչախումբ:
Այն ամենը ինչ տեղի է ունենում Հայաստանում պարզապես ծաղր է ժողովրդի նկատմամաբ: Բնականաբար, ժողովուրդն էլ համապատասխան ձեւով է արձագանքում: Ոմանք հուսալքվելով հեռանում են, ոմանք փորձում սողոսկել ընտրակեղծարարների շարքերը, իսկ ոմանք էլ շարունակում պայքարել: Հենց այս պայքարող զանգվածն էլ հույս է ներշնչում, որ մենք դեռ կարող ենք փրկվել, ճեղքել օղակը եւ վերջապես բռնել զարգացման ճանապարհը: Հակառակ դեպքում մենք կպարտվենք: Ակնհայտ է, որ ընտրակեղծարարները խորացնելու են առկա արատները, ինչը նշանակում է, որ պահպանվելու են մենաշնորհները` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ ամենակարեւորն այն է, որ մենք ի վիճակի չենք լինելու դիմակայել արտաքին մարտահրավերներին:
Այսուհանդերձ, չնայած մայիսի 6-ի խայտառակությանը, միանշանակ է, որ ավելի շուտ, քան ոմանք կարծում են, այս համակարգը փլուզվելու է: Չի կարող կանգուն մնալ ստի եւ կեղծիքի վրա հենված համակարգը, եւ մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ փլուզման հետեւանքով ժողովուրդը չտուժի: Առջեւում նախագահական ընտրություններն են: Հենց այսօր մենք պետք է նախապատրաստվենք այդ ընտրությանը` հաշվի առնելով նախկինում թույլ տված բոլոր սխալները:
Առջեւում նախագահական ընտրություններն են

Վարդան Մխիթարյան