Վարդան Օսկանյանը չի բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին
«Ես միշտ էլ վստահ եմ եղել, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվել»,-ըստ «Today’s Zaman»-ի՝ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը` պատասխանելով «Հրանտ Դինք» և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամների նախաձեռնությամբ Հայաստան ժամանած թուրք լրագողներինն:
Ցյուրիխյան արձանագրությունները Վարդան Օսկանյանը «մեռած» է որակել:
Օսկանյանի կարծիքով` Հայաստանի կառավարությունը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Սակայն ողջ հարցն այն է, թե ինչպես պետք է այդ անել. «Արձանագրությունների ողջ գործընթացը բոլորի համար պարզ դարձրեց, որ այդ ճանախարհին խոչընդոտներ կան: Հարցն այն է, թե ինչպե՞ս կարող են երկու կողմերը հաղթահարել այդ խոչընդոտները: Հիմնական խոչընդոտը ԼՂ հակամարտությունն է»,–ասել է Վարդան Օսկանյանը:
ԲՀԿ ներկայացուցիչը գտնում է, որ այդ խոչընդոտը կախված է ոչ միայն Հայաստանից, այլև Ադրբեջանից. «Այսինքն՝ մեր երկկողմ հարաբերությունները կախված են նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններից»,–ասել է նա` հիշեցնելով, որ ինքը քննադատել է Հայաստանի կառավարությանը` արձանագրությունները ստորագրելու համար:
«Ներկա իշխանությունները չէին ցանկանում լսել: Նրանք կարծում էին, թե Թուրքիան չի կապի մեր երկկողմ հարաբերությունները Ղարաբաղյան հարցի հետ: Սակայն իրենք էլ ի վերջո համոզվեցին, որ այդպես չի կարող լինել»,–ասել է Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարը շեշտել է, որ ԼՂ հարցի կարգավորումը բարդ խնդիր է. «Ղարաբաղյան հարցն արդեն 20 տարվա պատմություն ունի: Բանակցությունները շարունակվում են, բայց ես մտավախություն ունեմ, որ դրանք փակուղում են: Ես չգիտեմ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո արդյոք դրանք կվերակենդանանա՞ն»,–ասել է նա:
Իսկ հայ-թուրքական պատմաբանների ստեղծման մասին Օսկաննյան ասել է. «Դա կնշանակի Ցեղասպանության հարցը դարձյալ ուսումնասիրության առարկա դարձնել, մի բան, որ արդեն արվել է միջազգային գիտնականների և հայերի կողմից և 1915-ի դեպքերը համարվել է Ցեղասպանություն : Հայերը երբեք չեն համաձայնվի նման հանձնաժողովի ստեղծման հետ, և Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից ներկայացված պահանջը իրատեսական չէ: Մենք առաջարկել էինք Թուրքիայի բացել սահմանն առանց նախապայմանների: Ցեղասպանության վերաբերյալ հանձնաժողովի ստեղծումն անընդունելի է հայկական կողմի համար»,–ընդգծել է նա:
Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին անդրադառնալով` Օսկանյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստանը» այս գումարման ԱԺ-ում կրկնապատկել է իր մանդատները քանակը, այդուհանդերձ այն կարող էր շատ ավելի մեծ ներկայություն ունենալ, եթե ընտրություններն առավել արդար անցնեին:
ԲՀԿ ներկայացուցիչը չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը: