Հնարավո՞ր է ՀԱԿ–ի և ԲՀԿ–ի միջև համագործակցություն խորհրդարանում
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, թիվ 11 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արշակ Բանուչյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱԿ–ի՝ ԲՀԿ–ի հետ համագործակցությունը չպակասեցրե՞ց Կոնգրեսի ձայները, ասել է, որ ինքն այդ առիթով մտահոգություն չունի.
–Գուցե մենք ձայներ կորցրինք։ Այդ ձայներն ո՞ւր գնացին։ Քվեարկության չեկա՞ն։ ԲՀԿ–ի՞ն իրենց ձայները տվեցին։ Համենայնդեպս, «Բարգավաճ Հայաստանից» խորհրդարան մտած մարդկանց մի զգալի մասը մտավորականներ են, ովքեր իրենց կդրսևորեն նոր խորհրդարանում։ Ես դրանով մտահոգված չեմ. կարևորը այն սկզբունքային դիրքորոշումներն են, որոնք մենք ունենք,–ասել է Արշակ Բանուչյանը։
Շարունակելով իր խոսքը՝ Բանուչյանը բարձր է գնահատել միասնական շտաբի անդամ կուսակցությունների հետ համագործակցությունը՝ ասելով, որ տեղամասերում այն բավական արդյունավետ է եղել, իսկ ընտրակեղծիքները հիմնականում արվել են ընտրատեղամասերից դուրս։ Արշակ Բանուչյանն ասել է, որ ՀԱԿ–ը նպատակ ուներ հասարակության ուշադրությունը կենտրոնացնել հիմնական չարիքի՝ Հանրապետական կուսակցության վրա, և դա հաջողվել է անել։
Խոսելով նոր խորհրդարանում ԲՀԿ–ի հետ համագործակցության մասին՝ Արշակ Բանուչյանն ասել է, որ ինքը նման համագործակցություն չի բացառում, բայց շատ բան կախված է հենց «Բարգավաճ Հայաստանի» հետագա գործողություններից։
–Հանրապետական կուսակցությունը դարձել է միահեծան Հայաստանի տերը, և դա ամենամեծ չարիքն է,–եզրափակել է Բանուչյանը։

7or.am