Քաղաքական

17.01.2011 17:00


Տիգրան Կարապետյանը իշխանություններին ժամկետ է տվել

Տիգրան Կարապետյանը իշխանություններին ժամկետ է տվել

Այսօր Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի հանրահավաքը: Մեծ թվով գյումրեցիներ էին եկել մասնակցելու:

-Ես խոնարհվում եմ ձեր առջև, գյումրեցինե՛ր, ես ձեր թասիբին ղուրբան,-ոգևորված  նշել է «ԱԼՄ» հեռուստաընկերության ղեկավարը՝ շեշտելով, թե ինքն «ԱԼՄ»-ից չի խոսելու, այլ  երկրում տիրող  անարդարությունից:

Տիգրան Կարապետյանը վանկարկում էր. «Ո՛չ մենաշնորհին, ո՛չ խաբեությանը, ո՛չ թալանին». Ապա շարունակել է.

-Չթողնենք՝ այլասերվեն վիրուսի պես, դառնան օլիգարխասեր: Եկեք պահենք մեր ավանդույթը: Մի՛ թողեք՝ տարածվի այս անբարոյականությունը: Իշխանությունները թող չմտածեն, որ կարող են վախացնեն, հալածեն, նկարեն հեռվից: Թո՛ղ նկարեն, թո՛ղ լսեն՝ ինչ  եմ ես ասում։

Նա իշխանություններին ժամկետ է տվել, որ նրանք բարեփոխումներ  իրականացնեն  երկրում, հակառակ դեպքում խոստացել է  պայքարել, գնալ  մինչև վերջ և «լևոնականների» նման չվախենալ:

-Եթե մինչև  փետրվարի 28-ը ոչինչ չանեն, մենք իրանց «ո՛չ» կասենք, անվստահություն կհայտնենք, կասենք՝ հեռացե՛ք: Ու հետամուտ կլինենք մինչև վերջ: Ոչ թե՝ Լևոնի պես սնայպերից կվախենանք: Չե՛նք վախենում: Ու՞ր  ա էդ սնայպերը: Թող անեն իրենց գործը:  Մենք չենք վախենում,-իր խոսքը եզրափակել է Տիգրան Կարապետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը