ՆԺԿ նախագահն ամփոփել է ընտրությունների արդյունքները
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ ընտրությունների արդյունքում ի հայտ է եկել երկու ցավալի հանգամանք։ Առաջինն այն է, որ այդպես էլ անհայտ մնաց, թե իրականում որ ուժին որքան ձայն է տվել ժողովուրդը։ Արամ Կարապետյանի խոսքերով՝ ընտրությունների պաշտոնական արդյունքներից ստացվում է, որ որքան իշխանությունները ժողովրդին ճնշում են, որքան աղքատության և արտագաղթի մակարդակն աճում է, այնքան ժողովուրդն ավելի շատ ձայն է տալիս իշխանությանը։
Երկրորդ ցավալի հանգամանքն, ըստ բանախոսի, այն է, որ անհասկանալի է Հայաստանի զարգացման ապագան. տնտեսական և քաղաքական կյանքի իշխանության տեսլականներն անհայտ են.
–Ընտրություններից հետո ՀՀԿ–ից մնաց միայն կարգախոսը,–ասել է Արամ Կարապետյանը։

7or.am