Քաղաքական

08.05.2012 12:51


Լևոն Բարսեղյան. «Փաստորեն, միայն մանկապարտեզների կրտսեր խմբերի էրեխեքն են զրկվել ընտրելու իրավունքից»

Լևոն Բարսեղյան. «Փաստորեն, միայն մանկապարտեզների կրտսեր խմբերի էրեխեքն են զրկվել ընտրելու իրավունքից»

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է մայիսի 6-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած տվյալներին։ «Իսկ տեղյա՞կ եք, որ, ԿԸՀ (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) կայքի տվյալներովմայիսի 6-ի ընտրությունների ժամանակ ընտրողների հիմնական ցուցակով ընտրողների թիվը 2 500 400 մարդ է եղել, իսկ ընտրողների ընդհանուր թիվը 2 524 960 մարդ է կազմել: Տեսնու՞մ եք մեր աճի տեմպը: 

Փաստորեն, միայն մանկապարտեզների կրտսեր խմբերի էրեխեքն են զրկվել ընտրելու իրավունքից: Չեք հավատում` բացեք նայեք ԿԸՀ-ի կայքը...»,-գրել է Բարսեղյանը:

Այս խորագրի վերջին նյութերը