Քաղաքական

07.05.2012 16:29

ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից

ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր դժգոհությունն է հայտնել երեկ կայացած ընտրությունների արդյունքներից: Նրա խոսքերով՝ ընտրություններում «հաղթեց փողը», և «ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»:

«Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով»,-ասել է Մարգարյանը:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների՝ Դաշնակցությունը ստացել է ընտրողների 5.72 տոկոսի քվեն՝ 86 հազարից ավելի ձայն:

«Արձանագրված արդյունքներից գոհ չեմ, որովհետև մեկ անգամ ևս կամ այս անգամ պատճառաբար ավելի մեծ տոկոսով դրսևորվեց, որ փողն է հաղթում քաղաքական ուժերին: Ես դրա համար ցավում եմ, ցավում եմ մեր ժողովրդի համար: Որովհետև այդ նույն իշխանությունները, որոնք այս ժողովրդի թշվառության պատճառն են, նույն այդ ժողովրդի թշվառությունից օգտվեցին իրենց իշխանությունը երկարաձգելու համար»,-հայտարարել է նա:

Հրանտ Մարգարյանը չի անդրադարձել ընտրախախտումներին՝ նշելով.

«Այդ հարցը մեզ մոտ քննարկվում է: Եվ շուտով մենք պաշտոնական հայտարարությամբ հրապարակ կգանք»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։