Լրահոս

06.05.2012 16:29

«Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը չեն դադարում»

«Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը չեն դադարում»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանն անդրադարձել է ընթացող քվեարկությանը և հայտնել իր մտահոգությունն ու անհանգստությունը:

«Ես մի ժամից ավելի է գտնվում եմ ԲՀԿ կենտրոնական շտաբում և կարող եմ ասել, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը չեն դադարում: Ահազանգերն իսկապես ահանգնացող և մտահոգիչ են:

Խնդիրները սկսվեցից թանաքների օքսիդացումից: Առ այս պահը այս հարցը լուծված չէ: Այս պահին էլ մի շարք տեղամասերում անձնագրերը կնքվում են նման թանաքով:

Վաղ առավոտից տեղամասերում մարդկային կուտակումներ են եղել: Ընդ որում, նույնիսկ մինչև տեղամասերը բացվելը: Այս ամենը վկայում է, որ մենք գործ ունենք պլանավորված գործողության հետ:

Այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել իրենց խոստումը`ազատ, արդար ընտրությունների անցկացման հարցում: Նրանք չեն կարողանում այդ խոսոտումը իրականացնել, հարգել:

Այս ամենից եզրակացնում ենք` իշխանությունները գնում են ընտրությունները կեղծելուն: Ես դեռ հույս ունեմ, դեռևս ժամանակ կա, որ իշխանություններն արագ կմիջամտեն: Հակառակ դեպքում, ես ուղղակի վստահ եմ, որ քաղաքական ուժերը ընտրություններից հետո համապատասխան քաղաքական եզրակացություն կանեն»,– ասել է Օսկանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։