Լրահոս

06.05.2012 13:57


Տարեց. «Դե, եկան, սաղիս լցրեցին, բերեցին»

Տարեց. «Դե, եկան, սաղիս լցրեցին, բերեցին»

Երվանդ Քոչարի փողոցում գտնվող թիվ 182 դպրոցում տեղակայված 10/17 ընտրատեղամասում երկու հոգով քվեարկելու երկու դեպք է արձանագրվել:
«Epress.am»-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես է երկու մարդ մոտենում քվեախցին, ու լուսանկարել է այդ պահը:
Նա փորձել է պարզաբանում ստանալ հանձնաժողովի անդամներից: Նկատելով լրագրողին` հանձնաժողովի անդամներից մեկը մոտեցել է քվեախցին ու քվեարկողներին խնդրել քվեարկելուց հետո մոտենալ՝ արձանագրություն կազմելու: Նա նաև նշել է, որ օրենքով սահմանված կարգով կարելի է օգնել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հանձնաժողովի անդամների խոսքով՝ դրանում ոչ մի արտառոց բան չկա, մասնավորապես, պապիկը տեսողության հետ խնդիրներ ուներ, այդ պատճառով իրենք թույլատրել են, որ քվեախցում քվեարկողին օգնի:
Ի դեպ՝ քվեախցիկում վերը նշված պապիկի փոխարեն քվերկած երիտասարդ աղջիկը քվերկությունից հետո «Epress.am»-ի թղթակիցին տեղեկացրել է, որ պապիկի փախարեն ընտրել է ինքն ու ընտրել է ՀՀԿ-ին:
«Epress.am»-ի տեսախցիկն ամրագրել է վերոնշյալ պապիկի ընտրատեղամաս գալն ու ընտրատեղամասից դուրս գալը: Դուրս գալիս նա ակնոց է դրել ու միայնակ հանգիստ դուրս եկել ընտրատեղամասից:
Նշենք նաև, որ վերոնշյալ տղամարդը տեղամաս էր եկել մի խումբ տարեցների ընկերակցությամբ, և երբ իրենց թղթակիցը փորձել է պարզել՝ նրանք ինքնուրո՞ւյն են եկել, թե՞ ինչ-որ մեկի ուղեկցությամբ, տարեցներից մեկը պատասխանել է. «Դե, եկան,
սաղիս լցրեցին, բերեցին»: Հարցին, թե ո՞վ է բերել, պատասխանել են. «Ինչի՝ չգիտե՞ս բերողին»:

Այս խորագրի վերջին նյութերը