Լրահոս

06.05.2012 12:16


12/07 ընտրատեղամասում անհայտ անձինք են քվեարկել

12/07 ընտրատեղամասում անհայտ անձինք են քվեարկել

Քիչ առաջ «Yerkir.am»–ի թղթակցին, ով գտնվում է Շենգավիթ համայնքի 12/07 ընտրատեղամասում, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների վստահված անձինք տեղակացրել են, որ տեղամասում հանկարծակի հայտնվել են մի խումբ ընտրողներ, առանց հերթի արագ քվեարկել են ու հեռացել։

Ընտրողներն ասել են, որ տեղամասում գտնվող ոստիկաններն առաջին հարկում էին և տեղյակ էլ չէին, թե ինչ է կատարվում վերևում։

«Yerkir.am»–ը նշում է, որ այդ տեղամասում մթնոլորտը բավական լարված է՝ ընտրողները սկսել են վիրավորական խոսքեր ասել հանձնաժողովի նախագահի հասցեին։

 

Այս խորագրի վերջին նյութերը