Լրահոս

05.05.2012 15:45

Չնայած պայթյունին` Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել. BBC /տեսանյութ/

Չնայած պայթյունին` Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել. BBC /տեսանյութ/

Բրիտանական առաջատար BBC հեռուստաալիքն անդրադարձել է երեկ ՀՀԿ նախընտրական հավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունին, որի արդյունքում 144 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

BBC-ն նշում է, որ պաշտոյաները պայթյունի պատճառը համարում են փուչիկների կողքին վառված սիգարետը:Փուչիկները զարդարված էին իշխող Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք»կարգախոսով :

Ըստ BBC-ի`հայկական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում երևում է, որ մարդիկ բղավում ու վազում են, իսկ նրանից ոմանց հագուստը վառվում է. «Քաոս էր, քանի որ մարդիկ փորձում էին փրկվել կրակից»:

Ապա հատուկ շեշտադրում, որ չնայած միջադեպին` նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցել հանրահավաքի մասնակիցների առաջ:

Կից տեսանյութում ֆիքսված է պայթյունից հետո Սերժ Սարգսյանի`ելույթ ունենալու համար հարթակին մոտենալու պահը (նայել 4:17 րոպեից):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։