Էրդողանը պատրաստվում է այցելել հայկական լեգենդար ֆուտբոլային ակումբ
Ինչպես տեղեկացնում է «armsport.am» կայքը, այս տարի լրանում է թուրքական ֆուտբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած «Taksimspor» ֆուտբոլային ակումբի 70-ամյակը, որի ղեկավար կազմը, ինչպես նաև ֆուտբոլիստների մեծ մասը եղել են ազգությամբ հայեր։
Թուրքական «Zaman» օրաթերթի փոխանցմամբ՝ ակումբը պատրաստվում է իր 70-ամյակը նշել մեծ շուքով։ Միջոցառումներին սպասվում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը։
«Zaman»-ը գրում է, որ «Taksimspor» ֆուտբոլային ակումբը թուրքական ֆուտբոլին տվել է այնպիսի լեգենդար անուններ, ինչպիսիք են, օրինակ՝ Լևթեր Քյուչյուքանտոնյանդիսը, Հրանտ Դինքը, Թենեքեջի (Թիթեղագործ) մականունով հայտնի Կարբիս Իստանբուլօղլուն, Ջորջ Փափազյանը՝ ընդգծելով, որ ակումբում խաղում են ինչպես հայ, այնպես էլ թուրք ֆուտբոլիստներ, ինչի շնորհիվ «Taksimspor»-ը դարձել է միասնության և գոյակցության խորհրդանիշ։
-Այնտեղ, որտեղ սկսվում է սպորտը, ցեղապաշտական և կրոնական խտրականություններն անելիք չունեն։ Մեզ մոտ խտրականություն գոյություն չունի։ Մեր ակումբն այս հողերում եղբայրության ամենավառ օրինակն է,- հայտարարել է «Taksimspor»-ի ներկայիս ղեկավար ազգությամբ հայ Կարապետ Համամջըօղլուն։
«Taksimspor»-ը ձևավորվել է 1940թ. «Ateş-Güneş» և «Nor Şişli ve Kale» ֆուտբոլային ակումբների միավորման արդյունքում։ Այս ակումբի կազմում 1982-1983 թվականներին հանդես է եկել «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը։