ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների դատախազներին անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում:
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի և ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի քաղաքացին և զինվորը լինելու բարձր կոչումը:
Դիմում ենք նաև զորակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան ծառայությունը պատվով ավարտելուց հետո արժանապատիվ ապրել և արարել հայրենի հողի վրա:
Քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր՝ հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը