Մայիսի 3-ին Մատենադարանի առջև հորդառատ անձրևի տակ և հարյուր հազարավոր հավաքվածների մոտ տեղի ունեցած ԳագիկԾառուկյանի ելույթը կարող է դառնալ այն կարևոր դրվագներից մեկը, որոնք տարիներ հետո կհամարվեն բեկումնային:Ելույթն այդ շատ խորհրդանշական էր. աննախադեպ հանրահավաքը կայացավ ցանկացած եղանակի։
Իր զգացմունքայնությամբ, էներգետիկայով և իրավիճակի դրամատիզմով Ծառուկյանի ելույթը հիշեցնում էր 1991 թվականի օգոստոսի 19-ին Բորիս Ելցինի հայտնի ելույթը տանկի վրայից, որից հետո փլվեց կոմունիստական փտած բուրգը:
Քչերը գիտեն, որ ԲՀԿ ղեկավարի վրա գնում էր աննախադեպ ճնշում: Հանրահավաքին նախորդած մեկ–երկու օրերին ճնշումներն այդ ուժգնացան, ԲՀԿ առաջնորդը դրանց դիմագրավեց օլիմպիական հանդարտությամբ։
Ողջ երկրով մեկ ձերբակալում էին ԲՀԿ ակտիվիստներին, հրահրում էին ընդհարումներ, իրականացվում էր տոտալ հակաքարոզչություն` «ամեն ինչ խոսացած է, ամեն ինչ վերջացած է»տրամաբանության մեջ: Մոտ կես տարի շարունակ Ծառուկյանի մերձավորներն ու քաղաքական թիմի ներկայացուցիչները գտնվել են աննախադեպ հոգեբանական ճնշումների տակ: Այս ամենի նպատակը մեկն էր` պայքարի վերջին օրը կոտրել պայքարի ոգին: Խնդիր էր դրվել Ծառուկյանից ստանալ մեղմացումներ և զիջումներ: Զիջումը այս դեպքում պետք է լիներ ժողովրդի շահի հաշվին և Ծառուկյանի անձնական հեղինակության հաշվին: Փոխարենը` չդադարող հորդառատ անձրևի տակ հարյուր հազարավոր մարդիկ, իսկ աշխարհով մեկ, արբանյակային հեռարձակմամբ մի քանի միլիոն հայ լսեց հետևյալը.
«Ես պատրաստ եմ կորցնել շատ բան, բայց ձեր հավատը և վստահությունը` երբեք չեմ կորցնելու: … Ամեն մի ձայնի տեր ենք կանգնելու: Ով մեր թիմակցի հետ գործ ունի, մեր հետ գործ ունի… Ով ընտրախախտում կկատարի, պատասխան է տալու օրենքի առաջ և մեր առաջ: Անհնար ոչինչ չկա ու ամեն ինչ լավ է լինելու…»:
Ծառուկյանը երեկ հրապարակեց իր վերջնական որոշումը: Հետդարձի ճանապարհ նա այլևս չունի: Հետդարձի ճանապարհ ոչ ոք այլևս չունի: Հետդարձի ճանապարհ ժողովուրդը չունի: Եվ այսպես, կա՛մ խաղաղ փոփոխություններ, համերաշխ մթնոլորտ ու առաջընթաց, կա՛մ հուզումներ ու ցնցումներ: Ճիշտն առաջին տարբերակն է, բայց եթե ոմանք կամա թե ակամա նպաստեն երկրորդ տարբերակին, ապա, ինչպես ժողովուրդն է ասում, թելը որտեղ բարակ է, թող այնտեղ էլ կտրվի։
Ծառուկյանը հրապարակեց իր որոշումը
Մայիսի 3-ին Մատենադարանի առջև հորդառատ անձրևի տակ և հարյուր հազարավոր հավաքվածների մոտ տեղի ունեցած Գագիկ Ծառուկյանի ելույթը կարող է դառնալ այն կարևոր դրվագներից մեկը, որոնք տարիներ հետո կհամարվեն բեկումնային: Ելույթն այդ շատ խորհրդանշական էր. աննախադեպ հանրահավաքը կայացավ ցանկացած եղանակի։
Իր զգացմունքայնությամբ, էներգետիկայով և իրավիճակի դրամատիզմով Ծառուկյանի ելույթը հիշեցնում էր 1991 թվականի օգոստոսի 19-ին Բորիս Ելցինի հայտնի ելույթը տանկի վրայից, որից հետո փլվեց կոմունիստական փտած բուրգը:
Քչերը գիտեն, որ ԲՀԿ ղեկավարի վրա գնում էր աննախադեպ ճնշում: Հանրահավաքին նախորդած մեկ–երկու օրերին ճնշումներն այդ ուժգնացան, ԲՀԿ առաջնորդը դրանց դիմագրավեց օլիմպիական հանդարտությամբ։
Ողջ երկրով մեկ ձերբակալում էին ԲՀԿ ակտիվիստներին, հրահրում էին ընդհարումներ, իրականացվում էր տոտալ հակաքարոզչություն` «ամեն ինչ խոսացած է, ամեն ինչ վերջացած է» տրամաբանության մեջ: Մոտ կես տարի շարունակ Ծառուկյանի մերձավորներն ու քաղաքական թիմի ներկայացուցիչները գտնվել են աննախադեպ հոգեբանական ճնշումների տակ: Այս ամենի նպատակը մեկն էր` պայքարի վերջին օրը կոտրել պայքարի ոգին: Խնդիր էր դրվել Ծառուկյանից ստանալ մեղմացումներ և զիջումներ: Զիջումը այս դեպքում պետք է լիներ ժողովրդի շահի հաշվին և Ծառուկյանի անձնական հեղինակության հաշվին: Փոխարենը` չդադարող հորդառատ անձրևի տակ հարյուր հազարավոր մարդիկ, իսկ աշխարհով մեկ, արբանյակային հեռարձակմամբ մի քանի միլիոն հայ լսեց հետևյալը.

Արման Սահակյան