Մրցունակ պետության կայացման համար Հայաստանը ծրագրերի պակաս չունի: Առավել ևս` բառերի: Բանասիրական կրթությունս ինձ միշտ ստիպել է հարգանքով և արժանապատվությամբ մոտենալ բառերին: Բառերն ինձ համար նույնքան արժեքավոր են, որքան միլիարդատիրոջ համար` իր բանկային հաշիվների իննանիշ թվերը: Այդ իսկ պատճառով ես լրջորեն մտատանջվում եմ, երբ բառերն օգտագործում են որպես քողածածկույթ իրական էության և բովանդակության քողարկման համար:
2008 թ. փետրվարին 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ «ազգային մրցունակության ապահովման» և «տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման համար» ստեղծվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որի առաջին` 52 մլն դրամի ներդրումը, արվեց կառավարության պահուստային ֆոնդից: Ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակ ունեցող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետն է, խորհրդում կառավարությունը ներկայացված է ևս 5 անդամներով: Հիմնադրամի նպատակային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը: Ասել է թե` հիմնադրամի նպատակն է Հայաստանի այս ոլորտները դարձնել մրցունակ աշխարհում: Խիստ տպավորիչ և հեռանկարային անվանում ունեցող Ազգային մրցունակության հիմնադրամի ֆինանսական աուդիտի տարեկան հաշվետությունները դիտարկելիս հիմնադրամի անվան քողը վայր է ընկնում և այն հառնում է իր ողջ մերկությամբ: Այսպես:
Հիմնադրամի գործադիր տնօրենի տարեկան աշխատավարձը հետևյալ պատկերն ունի. 2008-ին այն կազմել է 13.951.000 դրամ, 2009-ին` 62.139.000 դրամ, 2010-ին` 74.806.000 դրամ: Ամսեկան կտրվածքով` 2009-ին` 5.178.250 դրամ, 2010-ին` 6.233.833 դրամ (http://www.cf.am): ԿԲ հրապարակած փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ 2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 363.4 դրամ, այսինքն` գործադիր տնօրենի ամսեկան աշխատավարձը 2010 թ. եղել է 17.154.000 դոլար (առանց հարկային մուծումների): Մամուլի տարակուսանքն այս թվերի նկատմամբ ժամանակին այսպես մեկնաբանեց հիմնադրամի` այժմ նախկին գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը. «Աշխատավարձի մասին տեղեկությունը խիստ անձնական է, և դրանց հրապարակումը կարելի է դիտարկել որպես անձնական կյանքին միջամտություն» (http//www.hetq.am): Փափազյանին կարելի է հասկանալ. հայկական միջավայրում այլոց գումարները հաշվելը, մեղմ ասած, չի խրախուսվում, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում սա կոչվում է թափանացիկ կառավարում և նշանակում է հաշվետու լինել քաղաքացիների, իմա` հարկատուների առջև, իսկ այս աշխատավարձը կիսով չափ վճարում են ՀՀ կառավարությունը, կիսով չափ` մասնավոր ներդրողները: ՀՀ օրենսդրության համաձայն հիմնադրամը պարտավոր է հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվություն, ինչը և արվել է, սակայն Փափազյանն անտեղյակ է մնացել, որ Հայաստանում օրինակացված են նման բարձրաշխարհիկ աշխատավարձերի սահմանումները:
Մինչդեռ: Պարզ թվաբանական հաշվարկը վկայում է, որ հիմնադրամի գործադիր տնօրենի ամսեկան աշխատավարձը 15.5 անգամ բարձր է ՀՀ նախագահի աշխատավարձից, 36.6 անգամ բարձր է 1,5 դրույք ծանրաբեռնվածությամբ և երկու պետական բուհերում դասավանդող դասախոսի իմ աշխատավարձից, 191.8 անգամ` ՀՀ նվազագույն աշխատավարձից և հավասար է մոտ 155 կենսաթոշակառուների ամսեկան կենսաթոշակների: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրինակացված կոռուպցիա, կողոպուտ, ֆինանսական միջոցների վատնում, սոցիալական բևեռացման խորացում: Սակայն նախկին տնօրենն անվրդով բացատրում է` «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հիմնադրամի իրականացրած ծրագրերը մի քանի տասնյակ միլիոն դոլարի են հասնում` գործադիր տնօրենի աշխատավարձը պետք է համահունչ լինի դրանց» (http//www.hetq.am):
Սակայն ոչ միայն տնօրենի: Հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը ՀՀ դրամով հետևյալ պատկերն ունի`
Տարին
աշխատակիցներիթիվը
ընդհ. աշխատավարձը (ներառյալտնօրենինը)
առանցտնօրենիաշխատավարձի (տարվակտրվածքով)
առանցտնօրենիաշխատավարձի` (ամսեկանկտրվածքով
Միջինում
2008
3
22.205.000
(10 ամսվակտրվածքով)
8.254.000
4.127.000
2009
13
101.657.000
39.518.000
3.293.166
274.430
2010
34
216.062.000
141.256.000
4.280.485
356.707
Մեկ այլ ուշագրավ թիվ` Հիմնադրամի խորհրդի ժողովների ծախսերը 2009 թ. կազմել են 6.133.000 դրամ, 2010-ին` 6.381.000: Առնվազն տարակուսելի է` ին՞չ ծախսեր են ներառվել այդ գումարի մեջ. խորհրդի անդամները ոսկե սկիհներո՞վ են ջուր խմել, կամ գուցե նրանց վայել է բազմել միայն Լյուդովիկոս 14-րդ ժամանակների՞ աթոռներին:
Մինչդեռ: ՀՀ համախմբված պետական բյուջեի ծախսային հատվածը 2012 թ. կազմել է 1071.0 մլրդ դրամ, իսկ ծերության ապահովման համար հատկացված գումարը` 198.676.251.0 դրամ, դեֆիցիտը` 132.5 մլրդ դրամ:
Բայց սա դեռ վերջը չէ: 1) Մեկ այլ բարձրաշխարհիկ աշխատավարձի օրինակ` «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան Հիմնադրամ» (ՀՄՀ) ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի աշխատավարձը կազմում է 1.731.000 դրամ: Այն ստանում էր 33-ամյա Արա Հովսեփյանը, որն այժմ մեկը այլ` «Հյուսիս-Հարավ» ՊՈԱԿ-ի ծրագրի գործադիր տնօրենն է: 2) ՀՄՀ երկրորդ աշխատավարձը 865.000 դրամ է: 3) Կրթական «Լույս» հիմադրամի գործադիր տնօրենի աշխատավարձը 10.000 ԱՄՆ դոլար է կազմում, 4) Կենտրոնական բանկում վճարում են 1000-3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 5) Առողջապահական, գյուղատնտեսական, ջրային տնտեսության, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն և այլ զանազան ԾԻԳ-երում աշխատավարձը սկսվում է 1000 եվրոյից և ավարտվում 5000 եվրոյով:
Նմանօրինակ աշխատավարձերը բարձր են համարվում նաև հարուստ երկրներում: Այսպես: ԱՄՆ ամենաբարեկեցիկ նահանգի` Կալիֆորնիայի նահանգապետ Շվարցենեգերի տարեկան աշխատավարձը կազմել է 175.000 ԱՄՆ դոլար, ամսեկան կտրվածքով` 14.583 դոլար, որը 2571 դոլարով պակաս է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենի ամսեկան աշխատավարձից (Word almanac. And book of facts, 2005): Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունն այլևս Խորհրդային Հայաստանը չէ, որտեղ ցածր վարձատրվելը քաղաքական ուղեգիծ էր, թեպետ սոցիալական արդարությունն ու հավասարությունը չէր ապահովվում: Սակայն ներկա Հայաստանի խորացող ունեզրկության պայմաններում նմանօրինակ արհեստական, ուռճացված աշխատավարձերի սահմանումները, այն էլ պետական բյուջեից և պետության արտաքին պարտքի աճի հաշվին, անընդունելի է:
Իհարկե, բարձրաշխարհիկ աշխատաշուկայում նաև մրցույթներ են հայտարարվում, սակայն հավքն իր թևքով, օձն իր պորտով այնտեղ չի կարող հայտնվել այնտեղ: Մրցույթները բնավ չեն խանգարում, որ արատավոր երևույթների հետևանքով այնտեղ հայտնվեն բնավ ոչ արժանավորները: Սովորաբար հասարակ մահկանացուները չեն մասնակցում նմանօրինակ մրցույթների, քանի որ դրանց օրինականության հանդեպ վստահությունն իսպառ բացակայում է: Նրանք էլ, ովքեր համարձակվում են մասնակցել, ընկալվում են որպես օտար մարմին փակ համակարգում: Մինչդեռ մրցունակ պետության մեջ այդ մրցույթների համար ներկայացված խիստ բարձր պայմանները պիտի գործեն բոլոր մասնակիցների համար: Մրցույթներում աշխատավարձերի չափի մասին տեղեկանում են միայն «հաղթողները»: Նման մի` Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ԾԻԳ-ի մրցույթի անցկացման և արդյունքների վրա էի հրավիրել վարչապետի ուշադրությունն իմ վերոհիշյալ բաց նամակում, իսկ դիմել էի Հանրության հետ կապերի պատասխանատուի համեստ պաշտոնի համար: Պաշտոն, որն առկա է գրեթե բոլոր նմանօրինակ կառոււյցներում: Սակայն ԶԼՄ-ների և հանրության հետ կապերը ոչ ոքի չեն հետաքրքրում, ընդհակառակը, որքան իրենց քիչ հիշեն հանրությունն ու ԶԼՄ-ները, այնքան լավ, ուստի մասնագետի կարիք առանձապես չի զգացվում: Տարաբնույթ և բազմակողմ տեղեկատվությունը ենթադրել է տալիս, որ վարչապետը, դեպքերի մեծ մասում, կամ ինքն է նշանակումներ կատարում այդ «մրցույթներում» կամ դա նրան հանձնարարվում է:
Բնավ ավելի արդար չեն նաև միջազգային կամ մասնավոր կազմակերպություններում անցկացվող մրցույթները: Փաստերը բազմաթիվ են, բողոքները` նույնպես:
Պաշտոնականացված կոռուպցիան, հովանավորչությունը դարձել են հայաստանյան բարձրաշխարհիկ աշխատաշուկայի անբաժան ուղեկիցները: Այդ իսկ պատճառով այն դարձել է անհասանելի շարքային քաղաքացիների համար: Այստեղ մուտքը միայն արտոնյալների համար է: Նրանց, ովքեր ըստ Gallup հետազոտական կենտրոնի տվյալների` վստահ են, որ իրենց կյանքը բարգավաճում է, նրանք և այս սանդղակում գտնվողները կազմում են ՀՀ բնակչության 12 տոկոսը, մինչդեռ 54 տոկոսը պայքարում է գոյատևման համար, իսկ 34 տոկոսը տառապում է:
Մեկ այլ` ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները պարզելուն նպատակամիտված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանի բնակչության 85 տոկոսն ընտանիքի հիմնախնդիրների շարքում առաձնացնում է աշխատանքի բացակայությունը, անբավարար ֆինանսական միջոցները, աղքատությունը, ցածր թոշակները, իսկ անարդարության դրսևորումները` կաշառակերությունն ու հովանավորչությունը զբաղվածութայն ոլորտում կազմում է 8.8 տոկոս` ետ թողնելով անգամ հարկային և մաքսային ոլորտները (http//www.gov.am): Այս հետազոտության պատվիրատուն ՀՀ կառավարությունն է: Ստացվում է այնպես, որ կառավարությունն ոչ թե ձգտում է շտկել իրավիճակը, այլ համոզվել, որ իր քաղաքական ուղեգիծը տալիս է սպասված արդյունքները` անադարությունը խորանում է, արտագաղթն` աճում:
Օրինաչափ հարց է առաջանում` կարո՞ղ է, արդյոք, պետությունը լինել մրցունակ, եթե ազատ մրցակցությունը չի դրված հասարակության զարգացման հիմքում, եթե իշխանությունը գլխատում է մրցակցությունը հասարակության անդամների միջև:
2.
Կողոպուտ` Հայաստանիապագայից
2011 թ. նոյեմբերի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարության և միջազգային դոնոր-կազմակերպությունների միջև ստորագրվեց մտադրությունների մասին նամակ` «Կարգավորիչ գիլյոտին» կոչվող ծրագրի վերաբերյալ։ Ըստ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի` ի պատասխան մեր հարցերի պատրաստակամորեն մեզ ուղարկած տեղեկանքի` «Կարգավորիչ գիլյոտինը» բազմադոնոր ծրագիր է` սատարելու Հայաստանի կառավարությանը իրավական դաշտի և կանոնակարգերի պարզեցմանը: Հայաստանում ծրագրի իրականացմանը աջակցում են Համաշխարհային բանկը (այսուհետ` ՀԲ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ-ն` Ավստրիական զարգացման գործակալությունը: Ծրագրի նպատակներն են.
- գործարար միջավայրի` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վրա ազդող կանոնակարգիչ ակտերին համապատասխանեցման ծախսերի կրճատումը` հավելուրդային կանոնների` ընթացակարգերի պարզեցմամբ կամ վերացմամբ;
- կայուն կարողությունների ստեղծումը կառավարությունում` կանոնակարգիչ ծրագրի ազդեցության գնահատման համար:
ՀԲ-ն աջակցում է Կանոնակարգիչ բարեփոխումների ստորաբաժանմանը Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի (ԻԶՀ, IDF) դրամաշնորհի միջոցով` նախատեսված բարեփոխումներն իրականացնելու համար ինստիտուցիոնալ կարողություններ ստեղծելու նպատակով:
Վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի առաջին նիստում ներկայացվել է «Կանոնակարգիչ գիլյոտնի»՝ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի 2012 թ. աշխատանքային ծրագիրը, հաստատվել ծախսերի նախահաշիվը: Մարտի 17-ի իմ բաց նամակում արդեն անդրադարձել եմ այդ ԾԻԳ-ի մի շարք պաշտոնների համար անցկացվող մրցույթի ընթացակարգային խախտումներին, ցածր կազմակերպչական որակներին, մրցույթի` վստահություն չներշնչող արդյունքներին: Միայն այս մրցույթի անցկացումն անգամ ի հայտ է բերում այն խութերը, որոնք կանգնած են ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին: Վարչապետն ու նախագահի հրամանով ստեղծված խորհուրդը հարկ չհամարեց անդրադառնալ իրավիճակին: Սա դեռ ԾԻԳ-երի (ծրագրերի իրականացման գրասենյակ) երևացող կողմն է:
ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատը մեծաթիվ ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել տարբեր ԾԻԳ-երում, միջազգային վարկային ծրագրերում: 2008-2011 թթ. Վերահսկիչ պալատի օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ծրագրերի և դրամաշնորհների վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ (http//coc.am): Այսպես:
- ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ԾԻԳ-ում հայտնաբերվել է 66 մլն դրամի խախտում;
- «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի կողմից իրականացվող` օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքներում ընտրանքային կարգով ստուգված 20 օբյեկտում ստուգված գումարը կազմել է 971,069.5 հազ. դրամ: Բացահայտվել է 104,914.9 հազ. դրամի խախտում` 53,725.2 հազ. դրամի ծավալային հավելագրում և 51, 189.7 հազ. անորակ աշխատանք:
ՀԲ-ի աջակցությամμ իրականացվող`
-Ոռոգման համակարգի զարգացման երկրորդ ծրագրում բացահայտվել է 6,145.6000 դրամի խախտում;
- Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի` ընտրանքային կարգով 16 օբյեկտներում կատարված 510,200.05 մլն դրամի հիմնանորոգման-շինարարական աշխատանքների ստուգմամբ արձանագրվել են հավելագրում և անորակ աշխատանքներ` 32,932.4 հազ. դրամի չափով;
- «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ-ում բացահայտվել են ընդհանուր առմամբ 12.094.8 հազ. դրամի անարդյունավետ ծախսեր, 1,335.0 հազ. դրամի չափով հավելավճար:
- «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավում» ԾԻԳ-ում մրցույթում ցածր գին առաջարկելու արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո կնքված 43 պայմանագրերից 28-ում (65 տոկոսում) կատարվել է գների և ծավալների փոփոխություն, որի արդյունքում պամանագրային գներն ավելացել են մինչև 30 տոկոսով: Հատուկ հաշվի մնացորդը 2010թ. 2-րդ եռամսյակում կազմել է 7,3 մլն ԱՄՆ դոլար, որը Հայաստանի Հանրապետությանը բերել է լրացուցիչ պարտավորության վճար՝ վարկի օգտագործման գումարի նկատմամբ տարեկան 0,25 տոկոսի չափով։
- «Պետական հատվածի բարեփոխումներ□ և □Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարում» ԾԻԳ-ի ավարտման ժամկետը երեք անգամ երկարաձգվելու հետևանքով (30.09.2008-ից տեղափոխվել է 28.02.2011 թ.) ծրագրի կառավարման ծախսերն աճել են` կազմելով 214.1 հազ. ԱՄՆ դոլար:
Բացահայտելով այսևայլ խախտումները` Վերահսկիչ պալատն իր ընթացիկ և տարեկան հաշվետվություններում արձանագրում է ՀԲ-ի աջակցությամμ իրականացվող ծրագրերի «վարկային միջոցների փոշիացման միտում»: Սա 2008-2012թթ. ընթացքում, երբ արտաքին ֆինանսավորման չափը կազմել է 588.1 մլն ԱՄՆ դոլար է, որից` 326.6 մլն` ՎԶՄԲ, 265.1 մլն` ՄԶԸ միջոցներից:
Դեռևս 2004 թ. Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը ՄԲ կառավարության կողմից նշանակված էր ՀՀ ԱԺ հանձնաժողովում որպես իրազեկիչ, բացահայտել է ՀԲ-ի նախագծի հետ կապված լայն տարածված խարդախության, միջոցների վատման և կոռուպցիայի դեպքեր, որոնց մասին զեկուցել է ՀԲ-ի կառավարչին և Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանաչության Բաժին: Սակայն օրինազանցությունները, որոնց մեջ ներքաշված էին նաև բրիտանացիներ, շարունակվում էին, և այդ պատճառով փաստաթղթերն ուղարկվել են նաև Բրիտանայի արտաքին գործերի և Համամիութենականան գործերի նախարարություն: Բրիտանայի կառավարությունը հետագայում նամակ ուղղարկեց INT-ի (Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտպանության Բաժին) տնօրենին, հայտնելով իր աջակցության մասին: Խնդրին ձեռնմուխ եղավ նաև Բրիտանիայի խոշոր ֆինանսական հանցագործությունների քննությամբ զբաղվող վարչությունը (British Serious Fraud Office): Հայցը գրանցվեց նաև Ոլքերի հանձնախմբում: 2004-ին հանձնաժողովը զեկուցեց Հայաստանում ՀԲ ղեկավարին, ինչպես նաև Ինստիտուցիունալ Կարգապահության Բաժնին խարդախության, կոռուպցիայի և ֆինանսական միջոցների վատման մասին, բայց 2006-ի վերջին խնդիրները ոչ միայն չէին լուծվել, այլ նա, ով նախաձեռնել էր այդ ուսումնասիրությունները, սկսեց ենթարկվել ճնշումների ՀԲ-ի կողմից: Սեպտեմբերի 6-ին GAP-ը INT-ին ներկայացրեց այդ հետազոտությանը վերաբերող զեկույց և լուսաբանեց ՀԲ-ի նախագծերի հետ կապված կոռուպցիայի 4 դեպք: Տվյալ մեղադրանքը կապված է այդ նախագծերից մեկի հետ և անդրադառնում է կոռուպցիայի լայնատարած բնույթին: Մեղադրանքները պաշտոնապես գրանցվել են նաև Ոլքերի հանձնախմբի (Volcker Panel) կողմից, ուր նշվում է, որ ՀԲ-ն ավելի շատ մտահոգված է իր անվտանգությամբ, քան այն մարդկանց շահերի պաշտպանությամբ, որոնք հետաքրքրված են ՀԲ-ի նախագծերում կոռուպցիայի մակարդակի նվազեցմամբ: Չնայած ՀՀ ԱԺ հանձնախմբի կողմից ներկայացված համապարփակ և պարտադրող վկայությունները հանգեցրեցին INT-ին հայց ներկայացնելուն, համաձայն որի ՀԲ-ի նախագծերի հետ կապված կոռուպցիան հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների, հայ ժողովուրդը, ըստ Ոլքերի, չպետք է սպասի INT-ի հետաքննությանը: □Հայկական կոռուպցիան ի ցույց է դրվում ամենաբարձր մակարդակով Վաշինգտոնում և Լոնդոնում, կոռումպացված խորհրդականները շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանում□ (ներկայացված է ըստ Բրյուս Տասքերի, Պառլամենտական հանձնաժողովի /2004թ./ գլխավոր մասնագետ, http://better-not-wb-the-wb-am.blogspot.com/):
Այս ամենի ետևում կանգնած են օրինազանցությունը, ֆինանսների մսխումը, անարդյունավետ կառավարումը, կողոպուտը, ՀՀ արտաքին պարտքի աճը, Հայաստանի ապագայի սպառումը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` Հայաստանի արտաքին պարտքը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3.57 մլրդ ԱՄՆ դոլար` 2011 թ. ընթացքում ավելանալով 8.2 տոկոսով կամ 270 մլն դոլարով: Պարտքի 82.7 տոկոսը կամ 2.9 մլրդ դոլարը բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, 17.3-ը` կամ 617 մլն դոլարը` ՀՀ Կենտրոնական բանկին: Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է, որին ՀՀ պարտքը կազմում է 1.33 մլրդ դոլար (ընդհանուր պարտքի 37.5 տոկոսը): Երկրորդ խոշոր վարկատուն Արժույթի Միջազգային Հիմնադրամն է` 827 մլն դոլար (ընդհ. պարտքի 23.2 տոկոսը): Խոշոր վարկատուներ են նաեւ Ռուսաստանը (500 մլն դոլար և 14 տոկոս) ու Ճապոնիան (397 մլն դոլար եւ 11.1 տոկոս):
Ըստ ՀԲ Երևանի գրասենյակի` մեզ տրամադրած տեղեկատվության` 1992 թ. ի վեր Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (ՎԶՄԲ) և 1993 թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՎԶՄԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 612 մլն 600 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկա չորս տարիներին ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 525 մլն ԱՄՆ դոլար, որը 2,5 անգամ ավելի է 2004-2008-ին տրամադրված գումարից:
Միջազգային զարգացման ընկերակցությունը տրամադրում է փոխառություն արտոնյալ պայմաններով: Սա նշանակում է, որ ՄԶԸ փոխառություններն ունեն զրոյական կամ շատ ցածր տոկոսադրույքներ` 25-40 տարի մարման ժամկետ, որից 5-10 տարին` արտոնյալ պայմաններով: ՄԶԸ աջակցության համար շահառուների ընտրության առաջին և ամենակարևոր պայմանը երկրի հարաբերական աղքատությունն է, երբ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ, GNI) ցածր է սահմանված և ամեն տարի թարմացվող շեմից (2012 թ. ֆինանսական տարում այն հավասար է 1175 ԱՄՆ դոլարի):
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի` 2012 թ. փետրվարի 29-ին ԱԺ-ում ներկայացրած հաղորդագրության` Հայաստանում աղքատությունը կազմում է 35,8 տոկոս, թեպետ նրանց 1/3-ը աշխատանք ունի: Ըստ նախարարի` մտահոգիչ է ոչ միայն աղքատության, այլևաշխատանքով ապահոված աղքատ մարդկանց մեծ թիվը, ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը՝ 1,3 տոկոսից հասնելով 3 տոկոսի։
Գիլյոտին ազատ մրցակցության համար
Երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակ առ ժամանակ, խախտելով իր հռետորականության միապաղաղ բնույթը, խոսում է արդիականացման անհրաժեշտության, բարեփոխումների անխուսափելիության, գիտելիքահենք հասարակության կայացման մասին, նշանակում է կամ բանակցություններ են ընթանում միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, դոնոր կազմակերպությունների հետ, կամ վարչապետն ընդունում-ճանապարհում է արևմտյան գործընկերներին, կամ ավարտվում է հերթական միջազգային ֆինանսական ծրագրի իրականացման ժամկետը: Եվ թեպետ Տիգրան Սարգսյանի ելույթներում դեմագոգիան և պատեհապաշտությունը թափվում են` ասես առատության եղջյուրից, սակայն, պիտի խոստովանեմ, դրանք ինձ չեն վրդովեցնում այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի` դեմագոգիայի նույն չափաբաժինները պարունակող ելույթները: Ինձ չվրոդվեցրեց նաև այն հանգամանքը, որ վարչապետն անպատասխան թողեց այս տարվա մարտի 17-ի` իրեն ուղղված իմ բաց նամակը, որը տեղադրեցին-տարածեցին հայաստանյան գրեթե բոլոր տեղեկատվական կայքերը: Ինձ վրդովեցնում է այլ բան. այն, որ ազատական տնտեսություն և շուկայական հարաբերություններ որդեգրած Հայաստանում մրցունակ հասարակության և տնտեսության կայացման գլխին կախված գիլյոտինի պարանը բացվում է, սրածայր դանակն` իջնում` պատրաստ իրականացնելու ազատ մրցակցության մահապատիժը:
1.
Պաշտոնականացված կոռուպցիա և հովանավորչություն`
հայաստանյան աշխատաշուկայում. հավքն իր թևքով, օձն իր պորտով չի կարող մուտք գործել հայաստանյան «բարձրաշխարհիկ» աշխատաշուկա
Մրցունակ պետության կայացման համար Հայաստանը ծրագրերի պակաս չունի: Առավել ևս` բառերի: Բանասիրական կրթությունս ինձ միշտ ստիպել է հարգանքով և արժանապատվությամբ մոտենալ բառերին: Բառերն ինձ համար նույնքան արժեքավոր են, որքան միլիարդատիրոջ համար` իր բանկային հաշիվների իննանիշ թվերը: Այդ իսկ պատճառով ես լրջորեն մտատանջվում եմ, երբ բառերն օգտագործում են որպես քողածածկույթ իրական էության և բովանդակության քողարկման համար:
2008 թ. փետրվարին 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ «ազգային մրցունակության ապահովման» և «տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման համար» ստեղծվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որի առաջին` 52 մլն դրամի ներդրումը, արվեց կառավարության պահուստային ֆոնդից: Ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակ ունեցող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետն է, խորհրդում կառավարությունը ներկայացված է ևս 5 անդամներով: Հիմնադրամի նպատակային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը: Ասել է թե` հիմնադրամի նպատակն է Հայաստանի այս ոլորտները դարձնել մրցունակ աշխարհում: Խիստ տպավորիչ և հեռանկարային անվանում ունեցող Ազգային մրցունակության հիմնադրամի ֆինանսական աուդիտի տարեկան հաշվետությունները դիտարկելիս հիմնադրամի անվան քողը վայր է ընկնում և այն հառնում է իր ողջ մերկությամբ: Այսպես:
Հիմնադրամի գործադիր տնօրենի տարեկան աշխատավարձը հետևյալ պատկերն ունի. 2008-ին այն կազմել է 13.951.000 դրամ, 2009-ին` 62.139.000 դրամ, 2010-ին` 74.806.000 դրամ: Ամսեկան կտրվածքով` 2009-ին` 5.178.250 դրամ, 2010-ին` 6.233.833 դրամ (http://www.cf.am): ԿԲ հրապարակած փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ 2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 363.4 դրամ, այսինքն` գործադիր տնօրենի ամսեկան աշխատավարձը 2010 թ. եղել է 17.154.000 դոլար (առանց հարկային մուծումների): Մամուլի տարակուսանքն այս թվերի նկատմամբ ժամանակին այսպես մեկնաբանեց հիմնադրամի` այժմ նախկին գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը. «Աշխատավարձի մասին տեղեկությունը խիստ անձնական է, և դրանց հրապարակումը կարելի է դիտարկել որպես անձնական կյանքին միջամտություն» (http//www.hetq.am): Փափազյանին կարելի է հասկանալ. հայկական միջավայրում այլոց գումարները հաշվելը, մեղմ ասած, չի խրախուսվում, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում սա կոչվում է թափանացիկ կառավարում և նշանակում է հաշվետու լինել քաղաքացիների, իմա` հարկատուների առջև, իսկ այս աշխատավարձը կիսով չափ վճարում են ՀՀ կառավարությունը, կիսով չափ` մասնավոր ներդրողները: ՀՀ օրենսդրության համաձայն հիմնադրամը պարտավոր է հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվություն, ինչը և արվել է, սակայն Փափազյանն անտեղյակ է մնացել, որ Հայաստանում օրինակացված են նման բարձրաշխարհիկ աշխատավարձերի սահմանումները:
Մինչդեռ: Պարզ թվաբանական հաշվարկը վկայում է, որ հիմնադրամի գործադիր տնօրենի ամսեկան աշխատավարձը 15.5 անգամ բարձր է ՀՀ նախագահի աշխատավարձից, 36.6 անգամ բարձր է 1,5 դրույք ծանրաբեռնվածությամբ և երկու պետական բուհերում դասավանդող դասախոսի իմ աշխատավարձից, 191.8 անգամ` ՀՀ նվազագույն աշխատավարձից և հավասար է մոտ 155 կենսաթոշակառուների ամսեկան կենսաթոշակների: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրինակացված կոռուպցիա, կողոպուտ, ֆինանսական միջոցների վատնում, սոցիալական բևեռացման խորացում: Սակայն նախկին տնօրենն անվրդով բացատրում է` «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հիմնադրամի իրականացրած ծրագրերը մի քանի տասնյակ միլիոն դոլարի են հասնում` գործադիր տնօրենի աշխատավարձը պետք է համահունչ լինի դրանց» (http//www.hetq.am):
Սակայն ոչ միայն տնօրենի: Հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը ՀՀ դրամով հետևյալ պատկերն ունի`
Տարին
աշխատակիցների թիվը
ընդհ. աշխատավարձը (ներառյալ տնօրենինը)
առանց տնօրենի աշխատավարձի (տարվա կտրվածքով)
առանց տնօրենի աշխատավարձի` (ամսեկան կտրվածքով
Միջինում
2008
3
22.205.000
(10 ամսվա կտրվածքով)
8.254.000
4.127.000
2009
13
101.657.000
39.518.000
3.293.166
274.430
2010
34
216.062.000
141.256.000
4.280.485
356.707
Մեկ այլ ուշագրավ թիվ` Հիմնադրամի խորհրդի ժողովների ծախսերը 2009 թ. կազմել են 6.133.000 դրամ, 2010-ին` 6.381.000: Առնվազն տարակուսելի է` ին՞չ ծախսեր են ներառվել այդ գումարի մեջ. խորհրդի անդամները ոսկե սկիհներո՞վ են ջուր խմել, կամ գուցե նրանց վայել է բազմել միայն Լյուդովիկոս 14-րդ ժամանակների՞ աթոռներին:
Մինչդեռ: ՀՀ համախմբված պետական բյուջեի ծախսային հատվածը 2012 թ. կազմել է 1071.0 մլրդ դրամ, իսկ ծերության ապահովման համար հատկացված գումարը` 198.676.251.0 դրամ, դեֆիցիտը` 132.5 մլրդ դրամ:
Բայց սա դեռ վերջը չէ: 1) Մեկ այլ բարձրաշխարհիկ աշխատավարձի օրինակ` «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան Հիմնադրամ» (ՀՄՀ) ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի աշխատավարձը կազմում է 1.731.000 դրամ: Այն ստանում էր 33-ամյա Արա Հովսեփյանը, որն այժմ մեկը այլ` «Հյուսիս-Հարավ» ՊՈԱԿ-ի ծրագրի գործադիր տնօրենն է: 2) ՀՄՀ երկրորդ աշխատավարձը 865.000 դրամ է: 3) Կրթական «Լույս» հիմադրամի գործադիր տնօրենի աշխատավարձը 10.000 ԱՄՆ դոլար է կազմում, 4) Կենտրոնական բանկում վճարում են 1000-3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 5) Առողջապահական, գյուղատնտեսական, ջրային տնտեսության, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն և այլ զանազան ԾԻԳ-երում աշխատավարձը սկսվում է 1000 եվրոյից և ավարտվում 5000 եվրոյով:
Նմանօրինակ աշխատավարձերը բարձր են համարվում նաև հարուստ երկրներում: Այսպես: ԱՄՆ ամենաբարեկեցիկ նահանգի` Կալիֆորնիայի նահանգապետ Շվարցենեգերի տարեկան աշխատավարձը կազմել է 175.000 ԱՄՆ դոլար, ամսեկան կտրվածքով` 14.583 դոլար, որը 2571 դոլարով պակաս է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենի ամսեկան աշխատավարձից (Word almanac. And book of facts, 2005): Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունն այլևս Խորհրդային Հայաստանը չէ, որտեղ ցածր վարձատրվելը քաղաքական ուղեգիծ էր, թեպետ սոցիալական արդարությունն ու հավասարությունը չէր ապահովվում: Սակայն ներկա Հայաստանի խորացող ունեզրկության պայմաններում նմանօրինակ արհեստական, ուռճացված աշխատավարձերի սահմանումները, այն էլ պետական բյուջեից և պետության արտաքին պարտքի աճի հաշվին, անընդունելի է:
Իհարկե, բարձրաշխարհիկ աշխատաշուկայում նաև մրցույթներ են հայտարարվում, սակայն հավքն իր թևքով, օձն իր պորտով այնտեղ չի կարող հայտնվել այնտեղ: Մրցույթները բնավ չեն խանգարում, որ արատավոր երևույթների հետևանքով այնտեղ հայտնվեն բնավ ոչ արժանավորները: Սովորաբար հասարակ մահկանացուները չեն մասնակցում նմանօրինակ մրցույթների, քանի որ դրանց օրինականության հանդեպ վստահությունն իսպառ բացակայում է: Նրանք էլ, ովքեր համարձակվում են մասնակցել, ընկալվում են որպես օտար մարմին փակ համակարգում: Մինչդեռ մրցունակ պետության մեջ այդ մրցույթների համար ներկայացված խիստ բարձր պայմանները պիտի գործեն բոլոր մասնակիցների համար: Մրցույթներում աշխատավարձերի չափի մասին տեղեկանում են միայն «հաղթողները»: Նման մի` Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ԾԻԳ-ի մրցույթի անցկացման և արդյունքների վրա էի հրավիրել վարչապետի ուշադրությունն իմ վերոհիշյալ բաց նամակում, իսկ դիմել էի Հանրության հետ կապերի պատասխանատուի համեստ պաշտոնի համար: Պաշտոն, որն առկա է գրեթե բոլոր նմանօրինակ կառոււյցներում: Սակայն ԶԼՄ-ների և հանրության հետ կապերը ոչ ոքի չեն հետաքրքրում, ընդհակառակը, որքան իրենց քիչ հիշեն հանրությունն ու ԶԼՄ-ները, այնքան լավ, ուստի մասնագետի կարիք առանձապես չի զգացվում: Տարաբնույթ և բազմակողմ տեղեկատվությունը ենթադրել է տալիս, որ վարչապետը, դեպքերի մեծ մասում, կամ ինքն է նշանակումներ կատարում այդ «մրցույթներում» կամ դա նրան հանձնարարվում է:
Բնավ ավելի արդար չեն նաև միջազգային կամ մասնավոր կազմակերպություններում անցկացվող մրցույթները: Փաստերը բազմաթիվ են, բողոքները` նույնպես:
Պաշտոնականացված կոռուպցիան, հովանավորչությունը դարձել են հայաստանյան բարձրաշխարհիկ աշխատաշուկայի անբաժան ուղեկիցները: Այդ իսկ պատճառով այն դարձել է անհասանելի շարքային քաղաքացիների համար: Այստեղ մուտքը միայն արտոնյալների համար է: Նրանց, ովքեր ըստ Gallup հետազոտական կենտրոնի տվյալների` վստահ են, որ իրենց կյանքը բարգավաճում է, նրանք և այս սանդղակում գտնվողները կազմում են ՀՀ բնակչության 12 տոկոսը, մինչդեռ 54 տոկոսը պայքարում է գոյատևման համար, իսկ 34 տոկոսը տառապում է:
Մեկ այլ` ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները պարզելուն նպատակամիտված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանի բնակչության 85 տոկոսն ընտանիքի հիմնախնդիրների շարքում առաձնացնում է աշխատանքի բացակայությունը, անբավարար ֆինանսական միջոցները, աղքատությունը, ցածր թոշակները, իսկ անարդարության դրսևորումները` կաշառակերությունն ու հովանավորչությունը զբաղվածութայն ոլորտում կազմում է 8.8 տոկոս` ետ թողնելով անգամ հարկային և մաքսային ոլորտները (http//www.gov.am): Այս հետազոտության պատվիրատուն ՀՀ կառավարությունն է: Ստացվում է այնպես, որ կառավարությունն ոչ թե ձգտում է շտկել իրավիճակը, այլ համոզվել, որ իր քաղաքական ուղեգիծը տալիս է սպասված արդյունքները` անադարությունը խորանում է, արտագաղթն` աճում:
Օրինաչափ հարց է առաջանում` կարո՞ղ է, արդյոք, պետությունը լինել մրցունակ, եթե ազատ մրցակցությունը չի դրված հասարակության զարգացման հիմքում, եթե իշխանությունը գլխատում է մրցակցությունը հասարակության անդամների միջև:
2.
Կողոպուտ` Հայաստանի ապագայից
2011 թ. նոյեմբերի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարության և միջազգային դոնոր-կազմակերպությունների միջև ստորագրվեց մտադրությունների մասին նամակ` «Կարգավորիչ գիլյոտին» կոչվող ծրագրի վերաբերյալ։ Ըստ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի` ի պատասխան մեր հարցերի պատրաստակամորեն մեզ ուղարկած տեղեկանքի` «Կարգավորիչ գիլյոտինը» բազմադոնոր ծրագիր է` սատարելու Հայաստանի կառավարությանը իրավական դաշտի և կանոնակարգերի պարզեցմանը: Հայաստանում ծրագրի իրականացմանը աջակցում են Համաշխարհային բանկը (այսուհետ` ՀԲ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ-ն` Ավստրիական զարգացման գործակալությունը: Ծրագրի նպատակներն են.
- գործարար միջավայրի` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վրա ազդող կանոնակարգիչ ակտերին համապատասխանեցման ծախսերի կրճատումը` հավելուրդային կանոնների` ընթացակարգերի պարզեցմամբ կամ վերացմամբ;
- կոռուպցիոն հնարավորությունների կրճատումը` գործարար միջավայրի կանխատեսելիության բարելավումը` բարդ` դիսկրեցիոն ընթացակարգերի օպտիմալացման միջոցով;
- կայուն կարողությունների ստեղծումը կառավարությունում` կանոնակարգիչ ծրագրի ազդեցության գնահատման համար:
ՀԲ-ն աջակցում է Կանոնակարգիչ բարեփոխումների ստորաբաժանմանը Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի (ԻԶՀ, IDF) դրամաշնորհի միջոցով` նախատեսված բարեփոխումներն իրականացնելու համար ինստիտուցիոնալ կարողություններ ստեղծելու նպատակով:
Վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի առաջին նիստում ներկայացվել է «Կանոնակարգիչ գիլյոտնի»՝ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի 2012 թ. աշխատանքային ծրագիրը, հաստատվել ծախսերի նախահաշիվը: Մարտի 17-ի իմ բաց նամակում արդեն անդրադարձել եմ այդ ԾԻԳ-ի մի շարք պաշտոնների համար անցկացվող մրցույթի ընթացակարգային խախտումներին, ցածր կազմակերպչական որակներին, մրցույթի` վստահություն չներշնչող արդյունքներին: Միայն այս մրցույթի անցկացումն անգամ ի հայտ է բերում այն խութերը, որոնք կանգնած են ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին: Վարչապետն ու նախագահի հրամանով ստեղծված խորհուրդը հարկ չհամարեց անդրադառնալ իրավիճակին: Սա դեռ ԾԻԳ-երի (ծրագրերի իրականացման գրասենյակ) երևացող կողմն է:
ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատը մեծաթիվ ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել տարբեր ԾԻԳ-երում, միջազգային վարկային ծրագրերում: 2008-2011 թթ. Վերահսկիչ պալատի օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ծրագրերի և դրամաշնորհների վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ (http//coc.am): Այսպես:
- ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ԾԻԳ-ում հայտնաբերվել է 66 մլն դրամի խախտում;
- «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի կողմից իրականացվող` օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքներում ընտրանքային կարգով ստուգված 20 օբյեկտում ստուգված գումարը կազմել է 971,069.5 հազ. դրամ: Բացահայտվել է 104,914.9 հազ. դրամի խախտում` 53,725.2 հազ. դրամի ծավալային հավելագրում և 51, 189.7 հազ. անորակ աշխատանք:
ՀԲ-ի աջակցությամμ իրականացվող`
-Ոռոգման համակարգի զարգացման երկրորդ ծրագրում բացահայտվել է 6,145.6000 դրամի խախտում;
- Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի` ընտրանքային կարգով 16 օբյեկտներում կատարված 510,200.05 մլն դրամի հիմնանորոգման-շինարարական աշխատանքների ստուգմամբ արձանագրվել են հավելագրում և անորակ աշխատանքներ` 32,932.4 հազ. դրամի չափով;
- «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ-ում բացահայտվել են ընդհանուր առմամբ 12.094.8 հազ. դրամի անարդյունավետ ծախսեր, 1,335.0 հազ. դրամի չափով հավելավճար:
- «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավում» ԾԻԳ-ում մրցույթում ցածր գին առաջարկելու արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո կնքված 43 պայմանագրերից 28-ում (65 տոկոսում) կատարվել է գների և ծավալների փոփոխություն, որի արդյունքում պամանագրային գներն ավելացել են մինչև 30 տոկոսով: Հատուկ հաշվի մնացորդը 2010թ. 2-րդ եռամսյակում կազմել է 7,3 մլն ԱՄՆ դոլար, որը Հայաստանի Հանրապետությանը բերել է լրացուցիչ պարտավորության վճար՝ վարկի օգտագործման գումարի նկատմամբ տարեկան 0,25 տոկոսի չափով։
- «Պետական հատվածի բարեփոխումներ□ և □Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարում» ԾԻԳ-ի ավարտման ժամկետը երեք անգամ երկարաձգվելու հետևանքով (30.09.2008-ից տեղափոխվել է 28.02.2011 թ.) ծրագրի կառավարման ծախսերն աճել են` կազմելով 214.1 հազ. ԱՄՆ դոլար:
Բացահայտելով այսևայլ խախտումները` Վերահսկիչ պալատն իր ընթացիկ և տարեկան հաշվետվություններում արձանագրում է ՀԲ-ի աջակցությամμ իրականացվող ծրագրերի «վարկային միջոցների փոշիացման միտում»: Սա 2008-2012թթ. ընթացքում, երբ արտաքին ֆինանսավորման չափը կազմել է 588.1 մլն ԱՄՆ դոլար է, որից` 326.6 մլն` ՎԶՄԲ, 265.1 մլն` ՄԶԸ միջոցներից:
Դեռևս 2004 թ. Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը ՄԲ կառավարության կողմից նշանակված էր ՀՀ ԱԺ հանձնաժողովում որպես իրազեկիչ, բացահայտել է ՀԲ-ի նախագծի հետ կապված լայն տարածված խարդախության, միջոցների վատման և կոռուպցիայի դեպքեր, որոնց մասին զեկուցել է ՀԲ-ի կառավարչին և Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանաչության Բաժին: Սակայն օրինազանցությունները, որոնց մեջ ներքաշված էին նաև բրիտանացիներ, շարունակվում էին, և այդ պատճառով փաստաթղթերն ուղարկվել են նաև Բրիտանայի արտաքին գործերի և Համամիութենականան գործերի նախարարություն: Բրիտանայի կառավարությունը հետագայում նամակ ուղղարկեց INT-ի (Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտպանության Բաժին) տնօրենին, հայտնելով իր աջակցության մասին: Խնդրին ձեռնմուխ եղավ նաև Բրիտանիայի խոշոր ֆինանսական հանցագործությունների քննությամբ զբաղվող վարչությունը (British Serious Fraud Office): Հայցը գրանցվեց նաև Ոլքերի հանձնախմբում: 2004-ին հանձնաժողովը զեկուցեց Հայաստանում ՀԲ ղեկավարին, ինչպես նաև Ինստիտուցիունալ Կարգապահության Բաժնին խարդախության, կոռուպցիայի և ֆինանսական միջոցների վատման մասին, բայց 2006-ի վերջին խնդիրները ոչ միայն չէին լուծվել, այլ նա, ով նախաձեռնել էր այդ ուսումնասիրությունները, սկսեց ենթարկվել ճնշումների ՀԲ-ի կողմից: Սեպտեմբերի 6-ին GAP-ը INT-ին ներկայացրեց այդ հետազոտությանը վերաբերող զեկույց և լուսաբանեց ՀԲ-ի նախագծերի հետ կապված կոռուպցիայի 4 դեպք: Տվյալ մեղադրանքը կապված է այդ նախագծերից մեկի հետ և անդրադառնում է կոռուպցիայի լայնատարած բնույթին: Մեղադրանքները պաշտոնապես գրանցվել են նաև Ոլքերի հանձնախմբի (Volcker Panel) կողմից, ուր նշվում է, որ ՀԲ-ն ավելի շատ մտահոգված է իր անվտանգությամբ, քան այն մարդկանց շահերի պաշտպանությամբ, որոնք հետաքրքրված են ՀԲ-ի նախագծերում կոռուպցիայի մակարդակի նվազեցմամբ: Չնայած ՀՀ ԱԺ հանձնախմբի կողմից ներկայացված համապարփակ և պարտադրող վկայությունները հանգեցրեցին INT-ին հայց ներկայացնելուն, համաձայն որի ՀԲ-ի նախագծերի հետ կապված կոռուպցիան հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների, հայ ժողովուրդը, ըստ Ոլքերի, չպետք է սպասի INT-ի հետաքննությանը: □Հայկական կոռուպցիան ի ցույց է դրվում ամենաբարձր մակարդակով Վաշինգտոնում և Լոնդոնում, կոռումպացված խորհրդականները շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանում□ (ներկայացված է ըստ Բրյուս Տասքերի, Պառլամենտական հանձնաժողովի /2004թ./ գլխավոր մասնագետ, http://better-not-wb-the-wb-am.blogspot.com/):
Այս ամենի ետևում կանգնած են օրինազանցությունը, ֆինանսների մսխումը, անարդյունավետ կառավարումը, կողոպուտը, ՀՀ արտաքին պարտքի աճը, Հայաստանի ապագայի սպառումը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` Հայաստանի արտաքին պարտքը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3.57 մլրդ ԱՄՆ դոլար` 2011 թ. ընթացքում ավելանալով 8.2 տոկոսով կամ 270 մլն դոլարով: Պարտքի 82.7 տոկոսը կամ 2.9 մլրդ դոլարը բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, 17.3-ը` կամ 617 մլն դոլարը` ՀՀ Կենտրոնական բանկին: Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է, որին ՀՀ պարտքը կազմում է 1.33 մլրդ դոլար (ընդհանուր պարտքի 37.5 տոկոսը): Երկրորդ խոշոր վարկատուն Արժույթի Միջազգային Հիմնադրամն է` 827 մլն դոլար (ընդհ. պարտքի 23.2 տոկոսը): Խոշոր վարկատուներ են նաեւ Ռուսաստանը (500 մլն դոլար և 14 տոկոս) ու Ճապոնիան (397 մլն դոլար եւ 11.1 տոկոս):
Ըստ ՀԲ Երևանի գրասենյակի` մեզ տրամադրած տեղեկատվության` 1992 թ. ի վեր Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (ՎԶՄԲ) և 1993 թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՎԶՄԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 612 մլն 600 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկա չորս տարիներին ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 525 մլն ԱՄՆ դոլար, որը 2,5 անգամ ավելի է 2004-2008-ին տրամադրված գումարից:
Միջազգային զարգացման ընկերակցությունը տրամադրում է փոխառություն արտոնյալ պայմաններով: Սա նշանակում է, որ ՄԶԸ փոխառություններն ունեն զրոյական կամ շատ ցածր տոկոսադրույքներ` 25-40 տարի մարման ժամկետ, որից 5-10 տարին` արտոնյալ պայմաններով: ՄԶԸ աջակցության համար շահառուների ընտրության առաջին և ամենակարևոր պայմանը երկրի հարաբերական աղքատությունն է, երբ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ, GNI) ցածր է սահմանված և ամեն տարի թարմացվող շեմից (2012 թ. ֆինանսական տարում այն հավասար է 1175 ԱՄՆ դոլարի):
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի` 2012 թ. փետրվարի 29-ին ԱԺ-ում ներկայացրած հաղորդագրության` Հայաստանում աղքատությունը կազմում է 35,8 տոկոս, թեպետ նրանց 1/3-ը աշխատանք ունի: Ըստ նախարարի` մտահոգիչ է ոչ միայն աղքատության, այլևաշխատանքով ապահոված աղքատ մարդկանց մեծ թիվը, ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը՝ 1,3 տոկոսից հասնելով 3 տոկոսի։
Հայաստանի պետության աղքատութան և հասարակության ունեզրկության հաշվին ՀՀ իշխանությունները ահռելի ֆինանսական միջոցներ են ստանում օտարերկյա պետություններից և միջազգային ֆինանսական կառույցներից: Այդ միջոցների մի մասի վատնումը տեղական և օտարերկյա չինովնիկների կողմից իրականում ոչ թե պարզապես օրինազանցություն է, այլ կողոպուտ է Հայաստանի ապագայից: Նմանօրինակ իրավիճակում կարգավորիչ գիլյոտինի խնդիրն իրականացման փուլում փոխվում է` գլխատելով մրցունակ պետության, տնտեսության, հասարակության կայացման հեռանկարը Հայաստանի Հանրապետությունում` պետությանն ու հասարակությանը դատապարտելով երկարատև չքավորության:
Նարինե Մկրտչյան