Լրահոս

22.05.2009 19:46


Վահագն Խաչատրյան. «Հիվանդատես գնացողները Սամվել Ալեքսանյանն ու իր թիմակիցներն էին»

Վահագն Խաչատրյան. «Հիվանդատես գնացողները Սամվել Ալեքսանյանն ու իր թիմակիցներն էին»

-Երբ 8-րդ ընտրատարածքում Ժառանգության հանձնաժողովի անդամների տեղերի հետ կապված խնդիր առաջացավ, դա մեզ համար ահազանգ էր, որ մայիսի 31-ի ընտրություններն անցնելու են այն նույն սցենարով, ինչ սցենարով որ անցել են 2008թ.-ի ընտրությունները։ Ընտրատարածքային հանձնաժողովում Ժառանգության ներկայացուցիչը, հանձնաժողովի անդամներին ընտրությունների ցուցակները ներկայացնելուց 3 օր առաջ, հիվանդացավ։ Հետո նորից շարունակեց հիվանդանալ և թաքնվեց Մալաթիա հիվանդանոցում։ Ժառանգության ներկայացուցիչները մեզ պատասխանեցին, թե նրա վիճակը շատ ծանր է, նրան չի կարելի անհանգստացնել, բայց մենք հետևում էինք և տեղեկացանք, որ շատ լավ էլ անհանգստացնում են, մթերքներով, ամեն ինչով հիվանդատես են գնում։ Հիվանդատես գնացողներն էլ Սամվել Ալեքսանյանն  ու իր թիմակիցներն էին,- Մամուլի ազգային ակումբում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը