Կարծիք

04.05.2012 09:44


Զարմանք հերթական

Զարմանք հերթական

Ինձ համար հերթական անգամ զարմանալի էր Հանրապետության Նախագահի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է: Մենք լսել էինք, որ այսօր իշխող այդ կուսակցությունը հավատարմորեն որդեգրել է Նժդեհական գաղափարախոսությունը և Հայաստանի այն հազվագյուտ կուսակցություններից է, որ գաղափարախոսություն ունի: Այդ գաղափարախոսության հեղինակը թե՛ իր ապրած կյանքով, թե՛ իր գործերով և թե՛ իր մարդկային տեսակով մշտապես եղել է հեղափոխական: Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր անդամներից ոչ մեկն այսօր ներկա չէ այս զրույցին` Մովսես Գորգիսյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Սիմոն Կամսարական… Իհարկե, նրանք մեզ հետ են և հիմա հենց նրանք են ստիպում ինձ բաժանել տարակուսանքս բոլոր հայերի հետ: Իհարկե, եթե «Հայաստանի Հանրապետություն» աշխարհագրական հասկացության փոխարեն լիներ «Հայկական Հանրապետություն» ազգային անվանումը… Այդ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս պատահեց…, որ վերոնշյալ մարդկանց ստեղծած կուսակցությունը խստորեն նմանվեց Անդրկովկասյան կոմսոմոլի համագումարի, նույն ոճով և, ամենազարմանալին, նույն հոգեբանությամբ…

Ուրեմն ինչ՝ հեղափոխական, բայց պահպանողակա՞ն կուսակցություն:

Հետաքրքիր է՝ ի՞նչ են պահպանում այդ կուսակցականները:

Զարմանք հարցիս պատասխան չեմ ակնկալում, կուզեի սրա մասին խոր ու լուրջ մտածեին հայկական շրջանակներում:

Միշտ Ձեր`գրող

Վահան Տեր-Ղազարյան

Այս խորագրի վերջին նյութերը