Լրահոս

02.05.2012 15:18

Օսկանյանն անդրադարձել է ոստիկանության արձագանքին

Օսկանյանն անդրադարձել է ոստիկանության արձագանքին

Ինչպես հայտնի է, Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն անդրադարձել էր ընտրողների ցուցակի խնդրին։ Նախկին արտգործնախարարը մտահոգություն էր հայտնել այն առումով, որ մեկ տառի կամ մեկ թվի փոփոխմամբ բազում «մարդիկ» կան ցուցակներում, ինչը հուշում է, որ ինչ որ մեկը հանձնարարական է ստացել նման բան անելու համար։

Ոստիկանությունից արձագանքնել են Օսկանյանի հայտարարությանը։ Վերջինս «Ֆեյսբուքի» իր էջում այս առումով գրել է. «Ոստիկանությունը արձագանքել է իմ` ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններում միտում տեսնելու մասին հայտարարությանը: Ոստիկանության տարածած հաղորդագրությունում բերված են այն երեք անունները, որոնք ես ի միջի այլոց նշել էի ասուլիսներից մեկի ժամանակ: Ոստիկանությունը, բնականաբար, դրա պատճառն է համարում ավտոմատացված համալիրի պահոցից ընտրողների ռեգիստրին փոխանցման ժամանակ թույլ տրված սխալը:
Ես շարունակում եմ միտում տեսնել այդ անճշտություններում։ Կից նկարը, թերևս, հաստատում է իմ կասկածը: Այն, ինչ կա նկարում, ընդամենը նմուշ է: Խախտումները շատ ավելի շատ են»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։