Երիտօլիգարխիան լայն ճակատով անցել է գրոհի: Նրանց ախորժակը մեծ է եւ նրանք չեն պատրաստվում բավարարվել քչով կամ նրանով, ինչ արդեն ունեն: Նրանք պատրաստվում են տիրել եւ իշխել ամենուր: Նրանք նպատակասլաց են եւ բոլոր առումներով վտանգավոր նորանկախ Հայաստանի համար:
Երկար տարիներ քարոզչամեքենան, քաղաքական ուժերը ժողովրդին համոզել են, որ այս երկրի թիվ մեկ խնդիրը, բեռը օլիգարխներն են: «Օլիգարխ» ձևակերպման տակ էլ նրանք ուզում են, որ ժողովուրդը հասականա և ատի փողատերերին, այլ ոչ թե իրական օլիգարխ համարվող բարձրագույն իշխանությանը։ Իհարկե, օլիգարխիան ինքնին լավ երեւույթ չէ, բայց այսօր օլիգարխ կոչված փողատերերի դեմ պայքար է սկսել երիտօլիգարխիան, որի նպատակը տոտալ վերահսկողության սահմանումն է բոլորի եւ ամեն ինչի նկատմամբ:
Իսկ ովքեր են երիտօլիգարխները կամ ով կարող է դառնալ երիտօլիգարխ: Երիտօլիգարխ լինելու համար պետք է լինես բարձր, շատ բարձր պաշտոն զբաղեցնողի ընտանիքի անդամ, թեկուզ եւ ոչ արյունակցական: Ընտանիքի անդամ դառնալուց հետո արդեն հանգիստ կարող ես, բառիս բուն իմաստով, մխրճվել բիզնեսի մեջ: Ընդ որում, պարտադիր չէ գլուխ տրաքացնել բիզնես ծրագրեր կազմելու եւ այն իրականացնելու համար: Երբ դու շատ բարձր պաշտոնյայի ընտանիքի անդամ ես, կարող ես օգտվել արդեն իսկ գոյություն ունեցող բիզնեսներից: Բիզնես դաշտում հաստատվելուց, եւ այնտեղ գերիշխող դիրք զբաղեցնելուց հետո արդեն իսկ կարող ես մտածել լրատվական դաշտի վերահսկողության մասին:
Հայաստանի նման երկրներում լրատվական դաշտի վրա կարող ես վերահսկողություն սահմանել, երբ բարձր պաշտոնյայի ընտանիքի անդամ ես եւ արդեն բավական ֆինանսական միջոցներ ունես գոնե մի քանի ռադիոկայանների աշխատակիցների վճարելու համար: Իսկ լրատվական դաշտի գերակշիռ մասը վերահսկելուց հետո կարելի է ստի կայսրություն հիմնել:
Երիտօլիգարխները սիրում են, պաշտում են ԶԼՄ-ների միջոցով հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել: Երիտօլիգարխի պարտականության մեջ է մտնում աշխատել, այսպես կոչված, սոցիոլոգների հետ` նրանց վճարել եւ պատվիրել հրապարակել այնպիսի թվեր, որոնք միայն ծիծաղ են առաջացնում: Եւ իսկապես, ինչպես չծիծաղես, երբ հերթական պատվիրված սոցհարցումից հետո լսում ես, որ հայաստանցիների մեծ մասը դժգոհ է առկա վիճակից, բայց նրանց քառասուն տոկոսը երազում է այն օրվա մասին, թե երբ կկարողանա իր ձայնը տալ ... ՀՀԿ-ին:
Երիտօլիգարխը պետք է նաեւ ցինիկ լինի: Նա պետք է կարողանա նայել մարդու աչքերին եւ ասել` ամեն ինչ վատ է, քանի որ չես հավատում, որ կարող է ավելի լավ լինել: Երիտօլիգարխները մարդկանցից պահանջում են հավատալ: Իսկապես, մտքի հսկա պետք է լինես, որ կարողանաս նման հնարաքներ կիրառել: Հինգ տարի հետո ընտրողն ասում է, թե մեր կյանքում ոչինչ չփոխվեց, իսկ երտօլիգարխն էլ ժպտալով ասում է, թե պատճառն այն է, որ ժողովուրդը պարզապես չհավատաց, որ կարելի է ինչ որ բան փոխել:
Այսքանից հետո հասկանալի է դառնում, որ երիտօլիգարխը շատ ավելի վտանգավոր է բոլոր այն մարդկանցից, ում ընդունված է օլիգարխ համարել: Մեր ճանաչած օլիգարխներն ունեն հույզեր, մարդուն բնորոշ լավ եւ վատ հատկանիշներ, իսկ երիտօլիգարխը էմոցիաներ չունի, նա ունի նպատակ, որին հասնելու համար կանգ չի առնի ոչնչի առաջ: Երիտօլիգարխը, համառ է եւ նպատակասլաց: Նա իր ձեռքում կենտրոնացնում է նաեւ գովազդային դաշտի մեծ մասը եւ ձգտում կենտրոնացնել ամբողջը, որ հանկարծ գովազդ չստանան այն լրատվամիջոցները, որոնք դուրս են մնացել իր վերահսկողությունից:
Երիտօլիգարխը պետք է ստեղծի նաեւ իր ենթակայության տակ գտնվող, «եւրոպացու» դեմքով օլիգարխներ: Եւ բնականաբար, այդ օլիգարխին պետք է օգնի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվել այն տարածաշրջանից, որի հետ նա միայն անուղղակի կապ ունի: Ոչինչ, որ երբ խոսում էին մեծամասնական ընտրական համակարգը վերացնելու մասին, երիտհանրապետականները եւ նրանց ենթակա լրատվամիջոցները պնդում էին, թե տարածաշրջանները պետք է ներկայացված լինեն խորհրդարանում:
Կարեւոր է նաեւ այն, որ երիտօլիգարխների հովանավորյալ օլիգարխները ֆուտբոլային թիմ հովանավորեն եւ նույնիսկ վերակառուցեն մի մարզադաշտ: Ամենակարեւորն այն է, որ ավելի շատ խոսեն վերակառուցման մասին, քան թե իրական գործ անեն ֆուտբոլի զարգացման համար: Երիտօլիգարխը պետք է հասնի նրան, որ տեղափոխվի գավաթի հանդիպման եզրափակիչը, որ այն համընկնի վերակառուցված մարզադաշտի բացմանը եւ այնտեղ ներկա լինի նաեւ երկրի նախագահը, այն էլ՝ ընտրություններից առաջ: Ոչինչ, որ այդ օրը բոլորը կտեսնեն, այսպես կոչված, վերակառուցված մարզադաշտը, որը ամենամեղմ ձեւակերպումով, տխուր տպավորություն կթողնի: Իրականությունն այսպիսին է, որ երիտօլիգարխիան պետք է ծաղրի ոչ միայն ժողովրդին, այլ նաեւ այն իշխանությանը, որի վրա հենվելով պատրաստվում է հասնել լիակատար իշխանության` կուլ տալով նաեւ ներկա իշխանություններին: Երբ երիտօլիգարխան վերահսկում է լրատվական դաշտի մեծ մասը, նա թքած ունի այն փաստի վրա, որ վերակառուցած մարզադաշտը հիշեցնում է Աղդամի վաղուց արդեն անտերության մատնված մարզադաշտը:
Ամփոփելով թեման՝ նշենք, որ երիտօլիգարխիան հայրենիք չունի։ Սրանց հայրենիքը փողն է, շատ փողը։ Եթե Հայաստանին լավ գին տվող լինի, երիտօլիգարխիան այն կվաճառի առանց աչքը թարթելու, ինչպես որ «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում աճուրդի էր հանել Հայոց ցեղասպանությունն ու Ղարաբաղը։
Երիտօլիգարխիայի ախորժակը

Գևորգ Դավթյան