Քաղաքական

30.04.2012 10:33

Վահան Հովհաննիսյան. «Տակը թրջող ժողովուրդ են դրանք, մի անգամ պինդ կանգնեցինք, կփախնեն»

Վահան Հովհաննիսյան. «Տակը թրջող ժողովուրդ են դրանք, մի անգամ պինդ կանգնեցինք, կփախնեն»

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կոչ է արել՝ հերիք է վախենաք.

–Ինչի՞ց եք վախենում, ումի՞ց եք վախենում, ինչի՞ց եք վախենում։ Տակը թրջող ժողովուրդ են դրանք, մի անգամ պինդ կանգնեցինք, կփախնեն, կվերջանա էս ամեն ինչը: Ինչքա՞ն կարելի է: Ես ձեզ վստահեցնում եմ` ոչ մեկիդ ո՛չ կարող են պատժել, ո՛չ մեկիդ գլխից մազ չի ընկնի։ Մենք կանգնած ենք, միայն գնացե'ք` ձեր խղճի մտոք ձեր ընտրությունը կատարեք: Եվ ձեր խղճի մտոք քվեարկեք։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում առաջադրվել են ՀՅԴ–ից Արթուր Եղիազարյանը, ՀՀԿ–ից` Սամվել Ալեքսանյանի զարմիկ Կորյուն Նահապետյանը և ՀԱԿ-ից` Վահագն Խաչատրյանը:

Արթուր Եղիազարյանը դժգոհել է, որ Կորյուն Նահապետյանը մրցակցության անհավասար պայմաններ է ստեղծել, և բնակելի շենքերի վերելակներում համատարած նրա պաստառներն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։