Եթե գիտեք, որ ԱԺ–ում գործարար–պատգամավոր կա, դիմեք դատարան
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել էր, որ հարկավոր է օլիգարխներին ԱԺ-ից վռնդել և հետո նոր նրանց բերել հարկային դաշտ։
«7օր»-ի խնդրանքով անդրադառնալով այս հայտարարությանը՝Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասել է, որ Հայաստանի օրենսդրությունը տնտեսվարող սուբյեկտներին արգելում է պատգամավոր լինել, և «այդ խնդիրը լուծված է»։
-Եթե որևէ մեկն ունի այդպիսի կարծիք, որ նրանք օրենք են խախտում, դա շատ հեշտ լուծվող խնդիր է, ճանապարհն էլ՝ շատ կարճ. պետք է դիմել դատարան,- ասել է Գ. Միանսյանը։
Լրագրողները հետաքրքրվել են, թե այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված հարկային փաթեթից պատգամավորների համատարած դժգոհությունը։
-Շատ խոշոր բիզնեսի համար երեք խնդիր լուծելն անհրաժեշտ է՝ արտադրվող ապրանքների ծավալների հստակեցում, ապրանքների բացթողման գներ և այդ ապրանքների փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ։ Բոլորն էլ սրանց կողմ են։ Դժգոհությունը դրանց իրականացման մեխանիզմների, խնդիրների լուծման ճանապարհի մեջ է,- պատասխանել է հանրապետական պատգամավորը։
Եթե գիտեք, որ ԱԺ–ում գործարար–պատգամավոր կա, դիմեք դատարան
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել էր, որ հարկավոր է օլիգարխներին ԱԺ-ից վռնդել և հետո նոր նրանց բերել հարկային դաշտ։
«7օր»-ի խնդրանքով անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասել է, որ Հայաստանի օրենսդրությունը տնտեսվարող սուբյեկտներին արգելում է պատգամավոր լինել, և «այդ խնդիրը լուծված է»։