Լրահոս

28.04.2012 11:13

Ուսուցիչներն աշակերտներին խնդրել են դասերից հետո գնալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ հանրահավաքին

Ուսուցիչներն  աշակերտներին խնդրել են դասերից հետո գնալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ հանրահավաքին

Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը: Դրանում մասնավորապես ասված է. «Թեպետ ԸՕ-ի 18.6 հոդվածն արգելում է քարոզչությունը և քարոզչական նյութերի տարածումը մանկավարժական կազմի աշխատողների կողմից և ուսումնական հաստատություններում, այնուամենայնիվ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները արձանագրել են մի շարք դեպքեր, երբ ուսուցիչները և ուսանողները ներգրավվել են ՀՀԿ-ի քարոզարշավում»։

Դիտորդները մասնավորապես նշում են, որ ապրիլի 11-ին Էջմիածնում ուսուցիչներն ու աշակերտները ազատ են արձակվել դասերից ՀՀԿ-ի հանրահավաքին մասնկացելու համար, իսկ ապրիլի 14-ին Արաբկիր համայնքում ուսուցիչներն  աշակերտներին խնդրել են դասերից հետո գնալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ հանրահավաքին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։