Լրահոս

22.05.2009 15:09


Դավիթ Հակոբյան. «Հարկային փոփոխությունների փաթեթը երկրորդ մեծ հիմարությունն է»

Դավիթ Հակոբյան.  «Հարկային փոփոխությունների փաթեթը երկրորդ մեծ հիմարությունն է»

Մամուլի ասուլիսի ժամանակ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել է, որ երկու ամիս առաջ հանրապետության նախագահին և վարչապետին ասել է, թե տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար պետք է օլիգարխիկ կապիտալն ու պառլամենտարիզմի ինստիտուտը տարանջատել։

-Հարկավոր է օլիգարխիկ կապիտալին պառլամենտարիզմի ինտիտուտից վռնդել և հետո նրանց բերել հարկային դաշտ։ Հիմա, փոխանակ այդ մեխանիզմն օգտագործելու, կատարվում է 2-րդ մեծ հիմարությունը՝ տեսուչների ինստիտուտն է ձևավորվում խոշոր օլիգարխիկ կապիտալի սուբյեկտներում։ Մինչև կրիմինալ օլիգարխիկ կապիտալին չվռնդեն պառլամենտարիզմի ինստիտուտից, նրան հարկային դաշտ բերել և գանձարանը լցնել հնարավոր չէ,- ասել է Դ. Հակոբյանը։

Նա հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս կարող են ԱԺ-ում գտնվող հենց նույն այդ օլիգարխները հաստատել հարկային փոփոխությունների փաթեթը։

 

Այս խորագրի վերջին նյութերը