Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Հայանտառ» ոչ առևտրային կազմակերպության «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպետության տարածքում 337 տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի անտառպետության անտառապետ Հ. Զալինյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, իր մտերիմներ Ա. Ադամյանի, Տ. Նազարյանի, Հ. Թամարյանի և Հ. Տարջիմանյանի միջոցով ի պաշտոնե իրեն ի պահ հանձնված 6, 10, 12, 13, 15, և 16 պահաբաժիններից 2008 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի հատել է թվով 337 տարբեր տեսակի կանգուն ծառեր՝ դրանք վերջիններիս ներկայացնելով իբր օրինական կարգով հատման ենթակա ծառեր: Այդպիսով ' պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 6 505 166 դրամի վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Հ. Զալինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հայտնաբերվել է 337 ծառի ապօրինի հատման դեպք

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայություն