Լրահոս

21.05.2009 18:47


Սուքիաս Ավետիսյան. «Հարկային ներկայացուցչի պարտականությունների և իրավունքների առումով մի շարք անհեթեթություններ կան»

ԱԺ գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, պատասախանելով այն հարցին, թե արդյոք կո՞ղմ է կառավարության կողմից առաջարկվող հարկային փաթեթին, նշել է,- «Մենք կառավարության հետ այժմ քննարկում ենք վիճահարույց կետերը, դեռևս դեմ ու կողմ լինելու խնդիր չկա: Կարծում եմ՝ վաղ է որևէ կողմնորոշում հայտնելը, ամեն ինչ քննարկաման փուլում է»:

Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում խոշոր բիզնեսում հարկային մարմինների կողմից մշտական  ներկայացուցիչ ունենալու հնարավորությանը, Սուքիաս Ավետիսյանը  նշել է,- «Խոշոր բիզնեսում հարկային ներկայացուցիչը պետք է գործ ունենա միայն փաստաթղթաշրջանառության հետ, արտադրական պրոցեսի հետ նա գործ չունի և այս առումով դժգոհություններն անտեղի են: Սակայն խնդիր կա հարկային տեսչի պարտականությունների և իրավունքների առումով, դրանք պետք է հստակեցվեն: Ներկայացուցչի պարտականությունների և իրավունքների առումով մի շարք անհեթեթություններ կան և մենք կառավարության հետ այդ  թեմայով  քննարկումներ ենք անցկացնում»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը