Կարծիք

24.04.2012 11:55


ՀՀԿ-ի խուճապը

ՀՀԿ-ի խուճապը

Ինչքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ վերջին 4 տարիներին Հայաստանը կառավարող կուսակցության եւ նրա առաջնորդի մոտ ավելի գերակշռող են դառնում խուճապային տրամադրությունները: Իսկ այդ կուսակցության համար խուճապային տրամադրության համար պատճառ կարող է հանդիսանալ երկու գործոն՝ վերջին տարիններին իրենց վարած քաղաքականությանը տրվող ճշմարիտ գնահատակններն ու ազատ եւ արդար ընտրությունների հեռանկարը: Հենց այս երկու գործոնների նկատմամբ  Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչների հիստերիկ գրոհը հուշում է, որ Բարղրամյան 26 հասցեում տեղակայված շենքում լուրջ անհանգստություն է տիրում:

ՀՀԿ-ին ճշմարտությունը ասելու գործին լծվել են ՀԱԿ-ը, ՀՅԴ–ն եւ ԲՀԿ-ն՝ ի դեմս հատկապես Վարդան Օսկանյանի: Այս ուժերի ներկայացուցիչները հանրությանն են ներկայացնում  իշխող կուսակցության տարբեր ոլորտներում եւ հատկապես տնտեսական ոլորտում գրանցած խայտառակ «հաջողությունները»:  Իսկ ինչպես հայտնի է, տնտեսությունը իշխող կուսակցության ամենաթույլ տեղն է եւ հատկապես այս ուղղությամբ հնչեցվող քննադատություններին պատասխանելու բան չունեն:

Ինչո՞վ կարող են հակադարձել, երբ օրինակ Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի պատճառը քաղաքական մենաշնորհն է, որը պետք է վերացվի ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Հո՞ չեն կարող հակադարձել, թե ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ տնտեսական մենաշնորհներ գոյություն չունեն, իսկ ազատ եւ արդար ընտրությունները հարիր չեն մեր ազգային նակարագրին:

Իշխանությունը փորձում է ասիմետրիկ ձեւով պատասխանել հիմնավորված քննադատությանը՝ մարտի նետելով իր «ծանր» հրետանուն. Գալուստ Սահակյանն իր մտազեղումներով իբր պատասխանել է հնչեցվող քննադատություններին, և բնականաբար այդ «քաղաքական» գործչի կարողությունները բավարարել են միայն անձնական տիպի վիրավորանքներ հնչեցնելուն: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. մի կողմից մեղադրում են, որ ապաշնորհ կառավարիչներ եք, մյուս կողմից այն հերքելու փոխարեն տանջվում են պարզելու համար, թե այդ կարծիքը կուսակցական է, թե՞ անձնական: Սակայն ի՞նչ տարբերություն, հո՞ ,ՀՀԿ-ի կառավարման ապաշնորհ բովանդակությունը դրանից չփոխվեց: Հետաքրքիր է, թե ինչու՞  ՀՀԿ-ն տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է հրապարակային բանավեճերից։ Եթե պահելու բան չունեն, ապա պետք է հրապարակային կերպով ցույց տան, որ մրցակիցները իշխող կուսակցությանը անտեղի են քննադատում:

Իսկ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողությունը թուլացնելու նպատակով անմարդկային ջանքեր է գործադրվում, հանրային վերասկողության շտաբի գործունեությունը հեղինակազրկելու համար: Եթե 2008թ. Սերժ Սարգսյանը իր հիմնական մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու համար, նրա գործունեության մեջ  թուրքական եւ հրեական հետքեր էր տեսնում, փաստորեն այսօր միասնական շտաբի հետեւում սկսել Քոչարյանին փնտրել:  Հաստատապես կարող ենք պնդել, ինչպես 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանն էր իրական խոչընդոտ Սերժ Սարգսյանի նախագահական նկրտումների բավարարման ճանապարհին, այնպես էլ հիմա ազատ եւ արդար ընտրություններն են լուրջ սպառնալիք Սերժ Սարգսյանի վերարտադրության համար:

Խոսրով Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը