Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը քարոզարշավի կիզակետում է, քանի որ ինքն է ՀՀԿ-ի ղեկավարը եւ անհասկանալի կլիներ, որ կուսակցության համար կարեւոր պահին երկրորդ պլան քաշվեր:
Նախ նկատենք, որ եթե իրենց ներկայացրածի նման երկրում ամեն ինչ լավ է ի շնորհիվ ՀՀԿ-ի, ապա ոչ մի կարեւոր կամ դժվար պահի մասին խոսք լինել չի կարող: Ուղղակի ՀՀԿ առաջնորդը պետք է, որ հեռվից հետեւեր, թե ինչպես է իր կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տոնելու: Կամ եթե այդպես վստահ են իրենց հաղթանակի վրա, ապա Սերժ Սարգսյանը այս քալով ուղղակի փորձում է սեփականաշնորհել իր թիմի «նվաճումները» եւ միայնակ տիրանալ հաղթանակի դափնիններին: Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ նվաճումներ սեփականաշնորհելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ այդպիսի նվաճումներ ուղղակի չկան:
Խորհրդարանական ընտրությունների բուն նշանակությունն ու նպատակները բոլորվին այլ են քան իրենց գործողություններից դատելով պատկերացնում են գործող իշխանությունները: Պարզ իրողություն է, որ խորհդարանական ընտրությունների միջոցով նախ ընտրվում է երկրի օրենսդիր մարմինը, ապա այդ նույն խորհրդարանը նշանակում է կառավարության ղեկավարին:
Տրամաբանական է, որ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունները ներկայանում են այն կադրերով, ովքեր հետագայում պետք է զբաղվեն պատգամավորական գործունեությամբ կամ տեղ գտեն գործադիր իշխանության կազմում: Հիմա, խորհրդարանական ընտրություններից հետո, ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում, ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու Սերժ Սարգսյանը՝ ՀՀ վարչապետի, թե՞ ԱԺ նախագահի: Իսկ եթե նշված պաշտոններից որեւէ մեկը չի զբաղաղեցնելու եւ շարունակելու է պաշտոնավարել, որպես ՀՀ նախագահ, ապա ի՞նչ գործ ունի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, ավելին նույնիսկ միայնակ քարոզարշավ է իրականացանում: Տրամաբանական չէ՞ր լինի, որ քարոզարշավների ժամանակ ՀՀԿ-ի «ձեռքբերումների» մասին պատմեին ասենք համամասնական ցուցակի երկրորդ կամ երրորդ համարները զբաղեցնող Հովիկ Աբրահամյանն ու գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի վերջո դե յուրե հենց այս երկու պաշտոնյաններն են պատասխանտու վերջին տարիներին երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, թե՛ձեռքբերումնների, եւ թե՛ բացթողումների համար:
Նույնիսկ ժողովրդավարական ավանդույթներով չփայլող Ռուսաստանում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը թեեւ գլխավորեց գործող նախագահ Դմիդրի Մեդվեդեւը, սակայն արդեն որոշված էր, որ հենց նա է դառնալու երկրի վարչապետը: Գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը հրաժարվեց գլխավորել «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համամասնական ցուցակը, քանի որ նախագահի հավակնություններ ուներ:
Ընդհանրապես այն երկրներում, որտեղ խորհրդարանը չի ընտրում նախագահին, նախադեպ չկա, որ գործող նախագահը կամ նախագհի թեկանծուն խորհրդարանական ընտրություններում գլխավորի կուսակցության համամասնական ցուցակը: Եթե Սերժ Սարգսյանը նպատակ չունի գլխավորելու կառավարությունը, ապա փաստացի խորհրդարանական ընտրությունները վերածվում են նախագահական ընտրությունների առաջին փուլի:
Քաղաքացիներն, ըստ էության, գնահատելու են գործող նախագահի վերջին տարիների գործունեությունը եւ նրան վստահության քվե են տալու: Այս հանգամանքը բավականին վտանգավոր է գործող նախագահի համար, քանզի եթե ՀՀԿ-ն ստանա քվեների ասենք 20 տոկոսը, որը հեռու չէ իրականությունից, ապա կասկածի տակ է դրվում 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը, ինչպես նաև արձանագրվում է 2008–ի համեմատ պաշտոնապես արձանագրված վարկանիշի կրկնակի անկում:
ՀՀԿ առաջնորդը, կարելի է ասել, որ դիմել է ծայրահեղական քայլի: Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն։ Ավելին, այդ կուսակցության ներսում միջանձնային եւ կլանային պայքարը այնպիսի մակարդակի վրա է, որ ուղղակի հնարավոր չէր առանց Սերժ Սարգսյանի քարոզարշավ իրականացնել: Այդ եփվող կաթսայի վրա պետք էր կափարիչ, ինչի ֆունկցիան էլ փաստացի իրականացնում է Սերժ Սարգսյանը: Իսկ այդ եռացող ճաշը եփել է հենց ՀՀԿ առաջնորդը:
Սերժ Սարգսյանի ծայրահեղական քայլը

Խոսրով Գրիգորյան