Կարծիք

23.04.2012 11:39


Ընտրությունների ընթացքը կարգավորող արդարության բանալին

Ընտրությունների ընթացքը կարգավորող արդարության բանալին

Վերջերս  իմ   հեղինակած   «Հորդոր սփյուռքում հայտնված ՀՀ քաղաքացիներին, կամ փակենք կեղծիքի դուռը»   հոդվածը   արժանացավ   շատ  էլ.թերթերի, բլոգերների ու ֆեսբուքցիների  ուշադրությանը,   հնչեցին   տարբեր   մոտեցումներ   ու  մեկնաբանություններ   սփյուռքում  հայտնված   ՀՀ  քաղաքացիների   ընտրական  իրավունքը   վերականգնող:   Ֆեյսբուքով   ստացա  շատ  նամակներ  սփյուռքի  մեր  հայրենակիցներից,   որոնց  հեղինակները  պատրաստակամ  են   իրենց   իրավունքները   պաշտպանել   և տեղեկացնում  են,  որ  իրենք  զանգել  են  հոդվածում   եղած   «Թեժ   գծի»  այս  հեռախոսահամարներին,  

                   374-10- 58-54-81      ,

                    374-10-54-35-23     

բայց  մեծ  դժվարությամբ  կապնելուց  հետո   ստացել  են   հետևյալ   պատասխանը.

-Դիմեք   ոստիկանություն,  կամ  անձնագրային   վարչություն:

Պետք  է  ասեմ,  որ   ես  ընդհանրապես  չկարողացա  կապվել. հեռախոսն անընդհատ  զբաղված  էր  ցույց  տալիս:

Ինչ  է  ստացվում՝  փակուղի։

Ընտրացուցակներում  փնտրում,  գտնում   ենք  մեր  անունները,  բարձրաձայնում  ենք, բայց   պատասխանը   լինում  է,  որ   ոչ  թե  պետք  է  դիմել   ԿԸՀ,  այլ՝  ոստիկանություն,  կամ  անձնագրերի  բաժին:  Փաստորեն   «Թեժ  գիծ»   կոչվածը  ֆարս   է:  Իմիտացիա,  թե   իբր   ամեն  ինչ  արված  է  քաղաքացիների   ընտրական  իրավունքները   պաշտպանող,  բայց   փաստորեն  լավ  քողարկված  աճպարարություն  է  ու  ոչ  մի  կերպ  չես  կարողանում  արդարության  հասնել.   ոչ  թույլ  են  տալիս   սփյուռքահայ   ՀՀ  քաղաքացիներին   ընտրել  տվյալ  երկրների դեսպանատներում,  ոչ  էլ ընտրացուցակներից  հեռացնում  են  մեր  անունները:   Պարզ  է,  որ   սա  լավ  մտածված,  լավ  մշակված  խարդախ   քայլ  է: 

Բայց  վերջապես  պետք  է  լինի՞  մի  կանոնակարգող   մեխանիզմ,   որ    ընտրություններում   Սփյուռքի  ՀՀ   քաղաքացիների   ձայները   չօգտագործվի   ընտրակեղծիքների   համար.    եթե սփյուռքահային զրկում են ձայնի սահմանադրական  իրավունքից, ուրեմն մենք ձեռքներս ծալած չպետք է նստենք:

Այս  ընթացքում   իմ  նամագիրները   առաջարկում  են  արդար  ընտրություններ  անցկացնելու  մի   քանի  տարբերակներ,  ընտրակեղծիքի  առաջն  առնելու համար. կարելի  է  ասել  շատերն   են   անհանգիստ:   Օրիանկ՝   կարդում  եմ  Ֆեյսբուքում  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի ապրիլի 20-ին   հղած   նամակը  ՀՀ ԿԸՀ  նախագահ Տ.Մուկուչյանին,   որտեղ  հորդորվում  է   Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում  տեսախցիկներ տեղադրելու և  ինտերնետային  հեռարձակում  կազմակերպելու  կարևորությունը:

Իհարկե,   ընտրություններն  արդար  ու  ազատ,  ժողովրդավար  անցկացնելու   ամեն  մի  առաջարկ   պետք  է   ողջունել,  կարծում   եմ   խելամիտ   առաջարկ   է, բայց  ուշացած.  այս  սուղ   ժամանակի   ընթացքում   կարծում  եմ   հնարավոր  չի  լինի ապահովել  տեսախցիկների  տեղադրումը   բոլոր  տեղամասերում,  հետո   էլ   ֆինանսների  հետ  կապված  խնդիրները :Իսկ  գալ  տարի  նախագահական  ընտրությունների  ժամանակ   ես  կասեի   հույժ  կարևոր  է :

    Ես  էլ  ունեմ   իմ  առաջարկը,  որը   կարծում  եմ  այս  պահի  համար   բավականին  իրատեսական  է,  որը  ծնվել  է  երկար մտորումներիս,  փնտրտուքներիս  արդյունքում,  որը  կկանխի  թե  մահացածների,  թե  սփյուռքի  ձայներն օգտագործելու    հնարավորություները,  ի  չիք   դարձնելով   ընտրակեղծիքներ  թույլ տալու   շատ-շատերի'   կոնկրետ   իշխանությունների   ախորժակը:   ՈՒրիշ  կուսակցության   վրա  չեմ  կասկածում,  քանզի    իշխանություններն    արդեն  որերրորդ   ընտրությունն  է  օգտագործում   են  ընտրացուցակների   կեղծման     պրակտիկան  ու  աներկբա   կարելի   ասել,  որ  մենաշնորը   նրանցն  է:   Այլապես,  այսքան   պահանջից,  բարձրաձայնելուց   հետո   սփյուռքահային   չէին  զրկի  սահմանադրությամբ   ընդունված   ձայնի  իրավունքից:   Զրկելով   Սփյուռքի   ՀՀքաղաքացիներին   ընտրելու   իրավունքից,  արդեն   իսկ   դա  սահմանադրորեն ընտրախաղտում  է:

Մեկ-մեկ  ինձ   ու  ինձ   միտք  եմ անում.   շատ  ենք  գովում,  որ   խելացի,  բանիմաց,   հնարամիտ   ազգ  ենք,  բայց  այնքա՜ն  տարրական   հարցերի  շուրջ  ենք  խճճվում   ու  խուճապի  մատնվում,  ցուցադրում  մեր  անճարակությունը,   որ   ինձ  ակամա   մի պահ  թվում  է,  թե  մեր  ազգին  բնորոշող  այս  էպիտետները  մեր  վառ  երևակայության  արդյունքն է,  մտածվածին...

Ինչպես   ասացի  պրպրտումներիս   արդյունքում   ծնվեց   արդար  ընտրությունների   կայացնելու  իմ  տարբերակը,  որը  կարծում  եմ  ընդունելի  կլինի  բոլոր  կուսակցությունների   համար,  ու  տա  Աստված,  որ  այն  կիրառվի  ու դառնա   մեր  երկրում  կայանալիք   գալիք   ընտրությունների  ընթացքը   կարգավորող   արդարության  բնալին:

Ուրեմ  այսպես. պետք  է  տեղեկացնել  բոլոր կուսակցությունների  ղեկավարներին,  որ իրենց  վստահված  անձանց  խիստ  հրահանգեն, որ անպայման հաշվառվեն, ֆիկսվեն քվեարկության եկած յուրաքանչյուր անձի  անձնագրերի  հերթական  թիվը, որ  ընտրությունների   ավարտին  ի մի  բերվի   անձնագրերի  ընդհանուր  քանակը,   կազմվի  արձանագրություն,  որտեղ  վստահված  անձիք   իրենց  ստորագրություններով  կվավերացնեն  անձնագրերի  թվաքանակի  իսկությունը   որը  վերջում  կհամեմատվի  քվեաթերթիկների  քանակի հետ, եթե անձնագրերի ու քվեաթերթիկների քանակի մեջ տարբերություն   եղավ, ուրեմն  լցոնում է եղել ու պետք է ընտրությունները կեղծված համարել: Ուղակի տարրական թվաբանական գործողություն է, ոչ ավելին: Վստահված անձանց պետք է լավ բացատրել  իրենց  առաքելության  կարևորությունը,   որ ընտրությունների վերահսկումից,  անձնագրերի ճիշտ թվի ֆիկսումից  է  կախված    ընտրությունների  վերջնական  արդյունքները:   Ամեն մի կուսակցության վստահված անձ պետք է այդ գործողության կարևորությունը զգա ու պատվով կատարի իրեն վստահված առաքելություն ը: ՈՒրիշ վարիանտ չեմ տեսնում: Եթե բոլոր կուսակցությունների վստահված անձինք միավորվեն ու պայքարեն   ընտրակեղծիքի  դեմ,   այդ ժամանակ Հայաստանում կընթանա արդար,   ազատ  ու  ժողովրդավար   ընտրություններ: Միայն թե վստահված անձինք,  իրականում  վստահելի  լինեն,  զգոն   ու  մեկ  էլ  չծախվեն:

    Այս   գործընթացը   պետք  է  կազմակերպել   շատ   քաղաքակիրթ.  Ընտրահանձնաժողովի   սեղաններից  ոչ  հեռու  պետք  է  լինի   մի  սեղան  ևս,  որի   շուրջը  շատ  համերաշխ  պետք  է  նստեն   թե   իշխանության , թե  բոլոր  կուսակցությունների  վստահված   անձինք.  քվիարկողը   մտնելով  ընտրատեղամաս   մոտենում  է  ընտրահանձնաժողովին,   գրանցվելուց   հետո  ընտրաթերթիկը   ձեռքին  մոտենում  է   այն  սեղանին,  որտեղ  նստած  են  վստահված   անձիք,  այնտեղ   գրանցվում  է   քվիարկողի   անձնագրի  հերթական  թիվը,  հետո   ընտրողը  առանձնանում  է  իր  գաղտնի   քվիարկությունը  կատարելու:   Այսպես  ավելի  քաղաքակիրթ  կընթանա   վստահված   անձանց   դերակատարությունը.  համերաշխ և ավելորդ  կասկածի  խոսքեր  չեն  հնչի մեկը  -մյուսի  հասցեին  ընտրություններից  հետո:

Անկախությունից  հետո   այս  էլ  քանի  նախագահական  ու  խորհրդարանական  ընտրություններ,  (անգամ  սահմանադրության  ընդունումը)  ընթացել  է   կեղծիքներով  ու   ընտրախախտումներով...

   Վերջապես  ե՞րբ  պետք  է  կիրառվի   արդար   ընտրությունների   մշակույթը,  ե՞րբ   պետք   է    ձևավորվի  քաղաքակիրթ   երկրների  նման   ընտրական    կուլտուրա,   որ   մենք  վստահենք   ընտրությունների   արդյունքներին   ու   պարտվող  կողմը   շնորհավորի   հաղթող  կողմին:  Ինչու՞   պիտի   այսպես  գռեհիկ  ընտրություններ  անցկացնենք,  այս  ո՞ր  դարն  է,  ինչու՞  ենք  այդքան  անճարակ,  որ   չենք  կարողանում   տարրական  մեխանիզմներ  մշակել,  որը  կփակի  կեղծիքի  ճամփան,  որ  նոր  մատի-1-եր   չլինեն,  որ  Եվրոպան  հերթական  անգամ   մեզ   վրա  մատ   թափ  չտա, պատժամիջոցներով  չվախեցնի:   Սթափության  կոչ  եմ   անում   բոլոր    իշխանական  ու  քաղաքական   ուժերին,  վե'ր   կանգնենք  անհատի  ձեր  բոլոր  ամբիցիաներից   և  առաջնորդվեք   մի  կարգախոսով. Հայրենիք,  միասնություն,  հավատ  ու  սեր...

Սոնա  Արշունեցի, գրող-հրապարակախոս

(Բրյուսել)

Այս խորագրի վերջին նյութերը