Հանրակրթական դպրոցներում հայտարարել են, որ այս տարվա ութերորդ դասարանցիները դպրոցը պետք է ավարտեն 12-րդ դասարանով։ Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «7 օր»-ի հետ զրույցում նշել է, որ կառավարության 2001թ. որոշմամբ՝ 2001-2006թթ. դպրոց ընդունված աշակերտները պետք է լիարժեք 11-ամյա կրթություն ստանան։
2001թ–ին երեխաները դպրոց են ընդունվել հիմնականում 7 տարեկանից։ Ստացվում է, որ արական սեռի այն շրջանավարտները, որոնք մինչև դպրոցն ավարտելը կլինեն զորակոչային տարիքի, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո բանա՞կ են գնալու։ Այս կապակցությամբ Արթուր Բաղդասարյանն ասել է.
-Երեխաները դպրոցն ավարտելով՝ կհանձնեն ավարտական և միասնական քննությունները, իսկ բանակ գնալու հարցն արդեն զինկոմիսարիատի իրավասության մեջ է մտնում։
Դպրոցական նստարանից՝ զորանոց