Լրահոս

21.05.2009 16:12


Մտավորականները ժողովրդին կոչ են արել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեր կանգնել իրենց ձայներին

Մտավորականները ժողովրդին կոչ են արել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեր կանգնել իրենց ձայներին

Երևանի ավագանու անդամների ընտրություններից 10 օր առաջ մամուլի «Որբաթ» ակումբում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և դերասան Աշոտ Ադամյանը խոսել են այդ ընտրությունների մասին։

Կ. Խոդիկյանն ասել է, որ ճշմարիտ մտավորականի համար անտարբերությունն անթույլատրելի է և կոչ է արել և՛ մտավրականներին և՛ ողջ ժողովրդին՝ մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեր կանգնել իրենց ձայներին։

-Ինձ համար գերխնդիր է այս ընտրությունը՝ որպես իմ սեփական ձայնը պաշտպանելու իրավունք։ Ես Սահմանադրությունը դրել եմ մի կողմ, մոռացության մատնել, որ ես ձայնի իրավունք ունեմ, քանի որ այժմ ես իմ ձայնը պաշտպանելու խնդիր ունեմ։ Ինչու՞ պետք է ամեն մի ընտրություն դառնա կենաց ու մահու կռիվ, կամ ո՞վ ասաց, թե մի խումբը, որ գրավել է իշխանությունը, պիտի հորոց-հոր, որդոց-որդի մնա։ Երկիրն ավերակ են դարձրել, դրա համա՞ր են ուզում մնալ։ Երկիրը փոխվելու իրավունք ունի. առանց փոփոխության՝ երկիրը զարգացում չի ունենում։ Թողեք մի անգամ գնանք ընտրատարածք, մեր ձայնը տանք, տուն գանք ու չգժվենք, թե սրանից հետո ինչ է լինելու,- ասել է Կ. Խոդիկյանը՝ հավելելով, որ մայիսի 31-ին ընտրատարածքներից մեկում որպես դիտորդ է ներգրավված և տեր է կանգնելու ժողովրդի ձայներին.

-Ես կոչ չեմ անում որևէ մեկին ձայն տալ։ Ես, ընդամենը, խնդրում եմ երևանցիներին՝ գնացեք, ձեր ձայնին տեր կանգնեք։

Ա. Ադամյանն էլ է համոզված, որ ձայնին տեր կանգնելն այսօր օրհասական խնդիր է։

-Ամենամեծ կուսակցությունն անտարբերներն են։ Նրանք կարող են խաղալ երկրի ճակատագրի հետ։ Դա ամենավտանգավոր հատվածն է, որը մտահոգված չէ սեփական երկրի ապագայով,- ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը