Պատմական գիտությունների դոկտոր Միխայիլ Մեյերը՝ հայ-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ
Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի և Հայաստանի հաշտեցումը։ Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ո՞վ ավելի շատ կշահի։ Ինչպե՞ս կարող է անդրադառնալ «ճանապարհային քարտեզը» ղարաբաղյան հիմնահարցի վրա։ «Lenta.ru»-ի ընթերցողների այս և այլ հարցերին է պատասխանել Ռուսաստանի, Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Միխայիլ Մեյերը։ Իր դիտարկումները գիտնականը փորձել է հիմնավորել տարածաշրջանում ընթացող գործընթացների տրամաբանությամբ։
«Թուրքիայի իշխանությունները ձգտում են վերկանգնել երկրի՝ տարածաշրջային առաջատարի կարգավիճակը, ինչպիսին որ էր 1920-30թթ.՝ Աթաթուրքի օրոք։ Թուրքիայի վերջին տարիների քաղաքական և տնտեսական հաջողությունները նախադրյալներ են ստեղծել՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում հավակնելու առաջատար դիրքերի»,-նշել է Մեյերը։ Ըստ նրա՝ Թուրքիայի միջազգային վարկանիշի բարձրացումը, առաջին հերթին, կարևորվում է Եվրամիությանը անդամակցելու գործում։ Զուգահեռաբար, տարածաշրջանում դիրքերի ամրապնդումը բարձրացնում է իշխանությունների, մասնավորապես՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության հեղինակությունը, ինչը կարևորվում է Թուրքիայի խիստ բևեռացված հասարակության պայմաններում։ «Հայաստանի համար, հակառակը, առաջնային դեր է խաղում տնտեսական գործոնը։ Միաժամանակ, հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ բարդ հարաբերությունների պայմաններում Հայաստանը չի կարող ապավինել Եվրամիության լուրջ աջակցությանը»,-ասել է Մեյերը՝ եզրահանգելով, որ երկու կողմն էլ, չնայած՝ տարբեր պատճառներով, շահագրգռված են հարաբերությունների կարգավորման հարցում։ Սակայն, Մեյերի կարծիքով, հարաբերությունների կարգավորումը չափազանց բարդ կլինի։ «Խնդիրը միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելը չէ։ Հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը տարբեր արձագանքներ կարող է ունենալ այն երկրների և պետությունների կողմից, որոնք Հայաստանի և Թուրքիայի գործընկերներն են՝ Ադրբեջանը, Թուրքիայի ատլանտյան գործընկերները, Լեռնային Ղարբաղը, հայկական սփյուռքը։ Միաժամանակ, դրան պատրաստ չեն նաև երկու երկրների հասարակությունները»,- նշել է պատմաբանը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտության հարցում Թուրքիան միանշնակ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը՝ փորձելով, որպես առանձին դրույթ՝ հակամարտության կարգավորումը ներառել հայ-թուրքական բանակցային գործընթացում։ Իսկ գերտերությունների հիմնահարցն արագ կարգավորելու շահագրգռվածությունը միանշանակ պայմանավորված է սեփական շահերով. ԱՄՆ-ը և Եվրամիությունը փորձում են նվազեցնել Ռուսաստանի ավանդական ազդեցությունը Հարավային Կովկասում, վերջինս էլ, բնականաբար, անելու է հնարավորը՝ դրանք պահպանելու համար։