ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարց է բարձրացրել, թե կառավարությունն ի՞նչ է անում, որպեսզի Ջավախքի և Քվեմո–Քարթլիի հայ ուսանողների ուսման վարձը հավասարեցվի ՀՀ քաղաքացիների ուսման վարձի հետ.
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե «խնայում» են կրթության նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանին ու ասել, որ հարցին կպատասխանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Սփյուռքի նախարարը տեղեկացրել է, որ այդ հարցի լուծման համար քննարկում է նախատեսվում բուհերի ռեկտորների հետ։ Հրանուշ Հակոբյանի հավաստմամբ, քննարկումից հետո կստորագրվի համաձայնագիր, որով վիրահայերի ուսման վարձը կհավասարեցվի Հայաստանի հայ ուսանողների վարձավճարի չափին։
-Շուտով հանրապետության վարչապետի մոտ հավաք կլինի, և մեր բուհերի ռեկտորները կտան իրենց եզրակացությունը և համաձայնությունը, բոլոր ուսանողների՝ այդ թվում նաև Ջավախքից եկած ուսանողների ուսման վարձը ամբողջությամբ հավասարեցնելու համար,-ասել է Հրանուշ Հակոբյանը։
Որքա՞ն կվճարեն ջավախքցի ուսանողները