Լրահոս

20.05.2009 19:13


Թուրքիայի հատուկ ծառայություններ. «Իսրայելի հետախուզությունը հստակ մտադրություն է ունեցել սպանել Էրդողանին»

Թուրքիայի հատուկ ծառայություններ. «Իսրայելի հետախուզությունը հստակ մտադրություն է ունեցել սպանել Էրդողանին»

Բաքու-Վարշավա-Սոչի երթուղիով շրջագայությունից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայրենիքում անսպասելի ընդունելություն էր սպասում։ Անկարայում շուրջ 30 հազար ընդդիմադիրներ պահանջել են վարչապետի հրաժարականն ու անհապաղ ազատ արձակել ձերբակալված համալսարանի դասախոսներին և այլ պետական գործիչներին, որոնք մեղադրվում են հակապետական դավադրության մեջ։ Թուրքիայում հասունանում է լուրջ քաղաքական սկանդալ։ Թուրքիայի հատուկ ծառայությունները արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության միջոցով տարածել են, որ Իսրայելի հետախուզությունը՝ «Մոսսադը» հստակ մտադրություն է ունեցել սպանել Էրդողանին։ Իսկ հեղաշրջման մեղադրանքով ձերբակալվածները առնչություն են ունեցել «Էրգենեկոն» խմբավորման հետ, որն էլ իր հերթին մասնակցություն էր ունենալու նախատեսվող մահափորձում։ Ի դեպ, թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Էրգենեկոն»-ը կազմակերպել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաևի սպանությունը։ Թուրքիայի տեղեկատվական դաշտում հետաքրքիր պատկեր է ներկայանում. «Էրգենեկոն»-ի ետևում, որ նախկինում Ադրբեջանում, իսկ այժմ Թուրքիայում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել, կանգնած է «Մոսսադ» իսրայելական հետախուզությունը։

Ըստ REGNUM-ի։

Այս խորագրի վերջին նյութերը