Այն, որ ՀՀԿ–ն ԱԺ առաջիկա ընտրություններում ձայներ հավաքելու համար ապավինում է հիմնականում վարչական ու այլ տիպի ռեսուրսներին, գաղտնիք չէ։ Գործի մեջ, բնականաբար, ներգրավված են նաև մարզպետները, որոնք սակայն, շատ լավ տեղյակ լինելով հանրության տրամադրություններին՝ փորձում են ապահովագրվել հետագա զարգացումների արդյունքներից։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, շատ լավ հասկանալով, որ ՀՀԿ վերարտադրման գործընթացը գիտաֆանտաստիկայի ոլորտից է, տնօրինած ֆինանսական միջոցները խնայողաբար է օգտագործում («օր ծերության պետք կգա» թեմայով)։ Իհարկե, լավ է, որ Արարատի մարզպետը չի աշխատում Սերժ Սարգսյանի օգտին, բայց այս նյութի տեղադրման նպատակն այլ է։
Բանն այն է, որ պետական մարմիններում գրեթե բոլորն էլ հասկացել են, որ չարժե թաթախվել մի գործի մեջ (ՀՀԿ–ին ձայն բերել), որն ակնհայտորեն անհաջողության է մատնված։ Է. Բարսեղյանը հին մարդ է և եթե փողերն «ըստ արժանվույն» ու այլ նպատակով է օգտագործում, ուրեմն մի բան գիտի։ Տարոսը մյուս մարզպետներին։
Մարզպետը մի բան գիտի

Կորյուն Մանուկյան