Շիրակի մարզպետը մայիսի 19-ին աշխատանքային այցով Մարալիկում և Արթիկում էր: Տեղում Լիդա Նանյանը ծանոթացել է այս տարածաշրջանի բնակչությանը հետաքրքրող հարցերին և խնդիրներին: Մարզի ֆինանասատնտեսական բաժնի մասնագետները, հանդիպելով տարածաշրջանի համայնքապետերին, ներկայացրել են օրենսդիր մարմնի ընդունած՝ «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը: Այն ենթադրում է, որ եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը համայնքաբնակները վճարեն իրենց նախկին տարիների հողի հարկի պարտքը, ապա կազատվեն վարչական տույժ ու տուգանքից: Նրանք գյուղապետներին հորդորել են հարկատուների հետ բացատրական աշխատանքներ տանել և միչև 2009թ. դեկտեմբերի 31-ը պարտաճանաչորեն վճարել իրենց պարտքերը, քանի որ սա պետության ընձեռնած միակ հնարավորությունն է:
Տարածաշրջանի տարբեր համայնքների բնակիչներ Մարալիկում մարզպետին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Տարեցներին հիմնականում հետաքրքրում է ավանդների վերադարձման հարցը, բացի այդ, մարզպետին ներկայացել են տարբեր գյուղերում առկա կիսակառույցները ավարտին հասցնելու խնդրանքով:
Այս հարցում մարզպետը դրական պատասխան չուներ և բնակիչներին առաջարկել է փորձել կառուցել սեփական միջոցներով։
Լիդա Նանյանը գյուղապետներին հորդորել է եկամուտների հավաքագրման հարցում հետևողական լինել։ Այդ առիթով Հայկաձորի համայնքապետը մի շարք դժգոհություններ է ներկայացրել. «Նախ, գյուղում աշխատատեղ չկա, մի 4-5 աշախատատեղ է: Մարդիկ գնում են արտագնա աշախատանքի, գալիս են, պետության հարկերն են տալիս: Հետո էլ, գյուղացիներին խաբեցին, թե պարարտանյութ են տալու, փողերը փետրավար ամսին հավաքեցին, հիմա էլ ասում են՝ պարարտանյութ չկա։ Գյուղացիներն էլ հիմա նեղացել, հարկերը չեն ուզում վճարել»:
Մարզպետ Լիդա Նանյանը, պարարտանյութի հետ կապված խնդրի առկայությունից ակնհայտորեն անակնկալի գալով, խոստացել է խնդիրն ուշադրության կենտրոնում պահել. «Ես զարմացած եմ, որ նման խնդիր կա: Պարարտանյութ մատակարարում է «Դվին» հոլդինգը: Հիմա նա փաստորեն չարաշահել է բնակիչների վստահությունը, պետք է այլ մատակարարներ գտնել»:
Շիրակի մարզպետի աշխատանքային այցը Մարալիկ և Արթիկ

Դերենիկ Մալխսայան
Մարալիկ