Քաղաքական

11.04.2012 19:06

Նաիրա Զոհրաբյան. ««Ժառանգությանը»` պետական պատվեր»

Նաիրա Զոհրաբյան. ««Ժառանգությանը»` պետական պատվեր»

«Եթե որոշ կուսակցություններում (որոնք, ի դեպ, որևէ առիթ բաց չեն թողնում գոռալու ներկուսակցական ժողովրդավարության մասին), վավեր համարվում է միայն կուսակցությունների նախագահի խոսքը, միայն կուսակցության նախագահի ստորագությունը, ապա ես նման կուսակցություններին խորհուրդ կտամ ներկուսակցական ժողովրդավարության մասին ցանկացած ամբիոնից գոռգոռալուց առաջ մի քիչ մտածել»,– այսպես է հակադարձել  ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը «Ժառանգություն»  կուսակցության ներկայացուցչի պայմաններին:

«ԲՀԿ–ն կարգապահ կուսակցություն է և եթե Վարդան Օսկանյանը միացել է այդ նախաձեռնությանը, իր ստորագրությունը դրել է այդ նախաձեռնության տակ, ապա դա եղել է Գագիկ Ծառուկյանի իմացությամբ, գիտությամբ և լիազորությամբ, այլ կերպ մեր կուսակցությունում չի կարող լինել»,- ավելացրել է նա:

«Եթե այդ ամենը ընդամենը պատրվակ է ձեռք բերված պայմանավորվածությունից ետ կանգնելու համար, ապա պետք չէ անհասկանալի կեցվածք ընդունել և անհասկանալի պատճառաբանություններ առաջ բերել: Բոլորիս համար պարզ և հասկանալի է նման պահվածքի իրական մոտիվացիան, ինչպես նաև գաղտնիք չէ, թե որտեղից են իջեցվում «Բարգավաճ Հայաստանի» դեմ ելույթներ ունենալու պետական պատվերները», -եզրափակեց Զոհրաբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։