Լրահոս

20.05.2009 12:26


Քվեարկություններ Ազգային ժողովում

Ազգային ժողովում շարունակվել են քառօրյայի հերթական քվեարկությունները:

Քվեարկության է դրվել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: «Կողմ» են քվեարկել 94 պատգամավոր, «ձեռնպահ»՝ 1, «դեմ»՝ 0. որոշումն ընդունվել է:

ՀՀ կառավարության ներկայացրած ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին «կողմ» են քվեարկել 89 պատգամավոր, «դեմ»՝ 1, «ձեռնպահ» 1, որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվել նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացրած ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Կողմ» են քվեարկել 88 պատգամավոր, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 1, որոշումն ընդունվել է:

Քառօրյայում շարունակվել է նախորդ օրվանից անավարտ մնացած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:

Այս խորագրի վերջին նյութերը