Լրահոս

20.05.2009 11:06


1695թ.–ից հետո առաջին անգամ Անգլիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տալիս

1695թ.–ից հետո առաջին անգամ Անգլիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տալիս

Սեփական կարիքների համար խորհրդարանի բյուջեի միջոցների վատնման շուրջ ծագած սկանդալը Մեծ Բրիտանիայում կարող է բերել արտահերթ ընտրությունների։ Պահպանողականների առաջնորդ Դեվիդ Կեմերոնը վարչապետ Գորդոն Բրաունից պահանջել է արտահերթ ընտրություններն անցկացնել այս տարվա հունիսի սկզբին։ Փորձելով հարթել ստեղծված իրավիճակը՝  խորհրդարանի խոսնակ Մայքլ Մարտինը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Բրիտանիայի խորհրդարանում նման բան չէր եղել 1695թ.-ից։ Սակայն դրան հաջորդեց նոր աղմուկ. պարզվել է, որ լեյբորիստ Մայքլ Մարտինը փորձել է թույլ չտալ այս պատմության մանրամասները ԶԼՄ-ներում հրապարակել։ Արդյունքում խորհրդարանի երեք հիմնական կուսակցությունների 15 ներկայացուցիչներ պահանջել են անվստահություն հայտնել խորհրդարանի խոսնակին։ Սկզբում Մայքլ Մարտինը հրաժարվել է հեռանալ պաշտոնից՝ բավարարվելով ներողությամբ և խոստումով՝ արագ շտկել իրավիճակը։ Սակայն պատգամավորներին դա չի բավարարել։ Երեկ երեկոյան Մարտինը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Վերջին անգամ Անգլիայում պատգամավորները ստիպել են խորհրդարանի խոսնակին հրաժարական տալ 1695թ.-ին, երբ սըր Ջոն Տրեվորին բացահայտել են կաշառակերության և անօրինականության խրախուսման մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը