Ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2–ին
Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 4-ին։ Այդ օրը նրանք քննություն կհանձնեն հայոց լեզվից, հունիսի 8-ին՝ բնագիտական առարկաներից, հունիսի 11-ին՝ մաթեմատիկայից, հունիսի 15-ին՝ օտար լեզվից, հունիսի 18-ին՝ հայոց պատմությունից։
11-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 3-ին՝ բնագիտական առարկաներով, որոնց համար նախատեսված է 120 րոպե։ Հունիսի 6-ին կկայանա հայոց լեզվի և հայ գրականության քննությունը՝ 120 րոպե տևողությամբ, հունիսի 10-ին՝ մաթեմատիկայի՝ 120 րոպե, հունիսի 13-ին՝ օտար լեզուների՝ 90 րոպե և հունիսի 17-ին՝ հայոց պատմության՝ 120 րոպե։
Ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին։ Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն առարկաներից, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված է 180 րոպե, հունիսի 5-ին հայոց լեզու և հայ գրականությունից՝ 180 րոպե, հունիսի 9-ին՝ մաթեմատիկայից՝ 180 րոպե, հունիսի 12-ին՝ օտար լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն)՝ 150 րոպե, հունիսի 16-ին՝ ֆիզիկայից՝ 180 րոպե, հունիսի 19-ին՝ հայոց պատմությունից և քիմիայից՝ 180-ական րոպե, հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվից՝ 150 րոպե։
Հայաստանում (ներառյալ ԼՂՀ-ն) հայոց լեզվից և հայ գրականությունից միասնական քննություն կհանձնեն 12 543 դիմորդ, անգլերենից՝ 8210, աշխարհագրությունից՝ 409, գերմաներենից՝ 5034, ընդհանուր պատմությունից՝ 545, իսպաներենից՝ 18, իտալերենից՝ 10, կենսաբանությունից՝ 1811, հայոց պատմությունից՝ 3572, մաթեմատիկայից՝ 9796, պարսկերենից՝ 3, ռուսաց լեզվից՝ 1307, քիմիայից՝ 1329, ֆիզիկայից՝ 4714, ֆրանսերենից՝ 443։ Առաջին փուլում հարգելի պատճառներով բացակայած դիմորդների համար նախատեսված է հուլիսին կազմակերպել լրացուցիչ քննություններ, որոնց կմասնակցեն նաև բանակից զորացրվածները և Սփյուռքի մեր հայրենակիցները։