Վարդան Օսկանյանի ելույթներին ու հոդվածներին Սերժ Սարգսյանի թիմակիցների և սերժահպատակ լրատվամիջոցների բուռն ու նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ նախկին արտգործնախարարը խփում է ուղիղ «տասնոցին»։
«Տասնոցին» խփելն է պատճառը, որ «վեցնոցները» ֆեյսբուքի, թերթերի ու կայքերի էջերից չեն իջնում և Օսկանյանի ասածներին հակափաստարկներ չունենալը «կոմպենսացնում» են անձնական վիրավորանքներով։ ՀՀԿ–ական «շարիկովները» և «գանգրահեր» երիտկարիերիստները, փրփուրները բերաններին, ուզում են աչքի ընկնել ու շեֆին հաճոյանալ, բայց դրանով իսկ ցույց են տալիս նույն շեֆի ողորմելի վիճակը։ Եթե անձնական վիրավորանքն է քաղաքական բանավեճի գործիք դառնում, ապա թող վիրավորողները պատրաստ լինեն, որ կարող են այն օրն ընկնել, որ, կոպիտ ասած, շունը ձեռքներից հաց չվերցնի։
ՀՀԿ–ն, փաստորեն, ասելիք չունի և չի էլ կարող ունենալ։ ՀՀ արտաքին ու ներքին կյանքում Սերժ և Տիգրան Սարգսյաններն այնպիսի ձախողումներ են արձանագրել, որ հիմա ստիպված են լինելու ապավինել մուլտֆիլմի տեսքով ծիծաղելի տեսահոլովակներին՝ ձգտելով համոզել «հավերին»։
Ինչ էլ ասեն «բարեշրջիչները» և ինչպիսի դեմագոգիա էլ փորձեն բանեցնել՝ փաստը մնում է փաստ, որ.
ա.Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը տապալվել է։ «Ֆուտբոլային» սիլի–բիլիների արդյունքում չի բացվել հայ–թուրքական սահմանը և չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև, այնինչ մեզ ասվել էր, որ Գյուլին Երևան հրավիրելն այդ նպատակներին հասնելու համար են։ «Ֆուտբոլից» մնաց միայն Սարգսյանի անհասկանալի հրճվանքը ու Գյուլի դեմքին «թռնելը» մերոնց գոլ «ուտելուց» հետո։
բ. Հայ–թուրքական ստորագրված արձանագրությունները պատճառ դարձան այն բանի, որ փաստացի դադարեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, և որքան էլ իշխանությունները հիմա փորձեն «հայրենասիրություն» խաղալ ու Դեյր–Զորի անապատներում Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքերից մեջբերումներ անել, միևնույն է չեն կարող թաքցնել այն, որ տխրահռչակ արձանագրություններում ցեղասպանության հարցը ՀՀԿ ղեկավարն առևտրի առարկա է դարձրել։ Արձանագրություններից մնաց միայն Նալբանդյանի քաշքշված այտերը։
գ. ՀՀԿ–ն իր նախընտրական ծրագրում 2007–ին խոստացել էր հինգ տարվա ընթացքում ապահովել ՀՆԱ կրկնակի աճ, այնինչ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին տեղում դոփել է կամ, ավելի ճիշտ, հետընթաց արձանագրել, իսկ կրկնակի աճ ունեցել ենք աղքատության ավելացման ու արտագաղթի տեմպերի մասով։ Այն հիմնավորումները, թե պատճառը միջազգային ճգնաժամն է, չեն դիմանում ոչ մի քննադատության, քանզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը։ Իշխանության խոստացած «երկրորդ սերնդի» բարեփոխումներից մնացին միայն ՀՀԿ–ամերձ «տերտեր» Նավասարդ Կճոյանի «Բենթլին» և վարչապետի սիրած «սիլիկոնային հովիտները»։
դ.Սերժ և Տիգրան Սարգսյանի բլեֆ–խոստումների փուչիկը պայթել է. հայաստանցիների աչքը ջուր կտրեց Իրան–Հայաստան չեղած երկաթգծի ուղղությամբ նայելիս, դե իսկ նանոտեխնոլոգիաներ զարգացնելը, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն սարքելը, Գյումրին ծովափնյա քաղաքի վերածելը և Ջերմուկը միջազգային առողջարանական կենտրոն դարձնելը բազմաթիվ անեկդոտների թեմա են դարձել։ Տիգրանսարգսյանական նյուվասյուկիզմից մնացին միայն կովերի լվացած պտուկները։
ե. ՀՀԿ–ն խոստանում էր հանդես գալ նոր դեմքերով ու թարմացնել իշխանական վերնախավը։ Արդյունքում՝ նորության ու թարմության խորհրդանիշներ դարձան Էջմիածնի Մանվելը, «քրիստոնեա» Խոսրովը, երգիչ Շուշանը, մինչև 2008–ը Սերժ Սարգսյանին վատաբանող Հայկը և, իհարկե, Սերժի «Դհոլը»։
ՀՀԿ–ում լավ կանեն, որ վերոհիշյալ կետերին անդրադառնան ու հիմնավորումներ ներկայացնեն սեփական ձախողումների վերաբերյալ, այլ ոչ թե էժանագին «ստատուսներ» գրեն ու ինքնահարցազրույցներ տան։
ՀՀԿ–ն ասելիք չունի
Վարդան Օսկանյանի ելույթներին ու հոդվածներին Սերժ Սարգսյանի թիմակիցների և սերժահպատակ լրատվամիջոցների բուռն ու նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ նախկին արտգործնախարարը խփում է ուղիղ «տասնոցին»։
«Տասնոցին» խփելն է պատճառը, որ «վեցնոցները» ֆեյսբուքի, թերթերի ու կայքերի էջերից չեն իջնում և Օսկանյանի ասածներին հակափաստարկներ չունենալը «կոմպենսացնում» են անձնական վիրավորանքներով։ ՀՀԿ–ական «շարիկովները» և «գանգրահեր» երիտկարիերիստները, փրփուրները բերաններին, ուզում են աչքի ընկնել ու շեֆին հաճոյանալ, բայց դրանով իսկ ցույց են տալիս նույն շեֆի ողորմելի վիճակը։ Եթե անձնական վիրավորանքն է քաղաքական բանավեճի գործիք դառնում, ապա թող վիրավորողները պատրաստ լինեն, որ կարող են այն օրն ընկնել, որ, կոպիտ ասած, շունը ձեռքներից հաց չվերցնի։
ՀՀԿ–ն, փաստորեն, ասելիք չունի և չի էլ կարող ունենալ։ ՀՀ արտաքին ու ներքին կյանքում Սերժ և Տիգրան Սարգսյաններն այնպիսի ձախողումներ են արձանագրել, որ հիմա ստիպված են լինելու ապավինել մուլտֆիլմի տեսքով ծիծաղելի տեսահոլովակներին՝ ձգտելով համոզել «հավերին»։
Ինչ էլ ասեն «բարեշրջիչները» և ինչպիսի դեմագոգիա էլ փորձեն բանեցնել՝ փաստը մնում է փաստ, որ.
ա. Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը տապալվել է։ «Ֆուտբոլային» սիլի–բիլիների արդյունքում չի բացվել հայ–թուրքական սահմանը և չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև, այնինչ մեզ ասվել էր, որ Գյուլին Երևան հրավիրելն այդ նպատակներին հասնելու համար են։ «Ֆուտբոլից» մնաց միայն Սարգսյանի անհասկանալի հրճվանքը ու Գյուլի դեմքին «թռնելը» մերոնց գոլ «ուտելուց» հետո։
բ. Հայ–թուրքական ստորագրված արձանագրությունները պատճառ դարձան այն բանի, որ փաստացի դադարեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, և որքան էլ իշխանությունները հիմա փորձեն «հայրենասիրություն» խաղալ ու Դեյր–Զորի անապատներում Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքերից մեջբերումներ անել, միևնույն է չեն կարող թաքցնել այն, որ տխրահռչակ արձանագրություններում ցեղասպանության հարցը ՀՀԿ ղեկավարն առևտրի առարկա է դարձրել։ Արձանագրություններից մնաց միայն Նալբանդյանի քաշքշված այտերը։
գ. ՀՀԿ–ն իր նախընտրական ծրագրում 2007–ին խոստացել էր հինգ տարվա ընթացքում ապահովել ՀՆԱ կրկնակի աճ, այնինչ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին տեղում դոփել է կամ, ավելի ճիշտ, հետընթաց արձանագրել, իսկ կրկնակի աճ ունեցել ենք աղքատության ավելացման ու արտագաղթի տեմպերի մասով։ Այն հիմնավորումները, թե պատճառը միջազգային ճգնաժամն է, չեն դիմանում ոչ մի քննադատության, քանզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը։ Իշխանության խոստացած «երկրորդ սերնդի» բարեփոխումներից մնացին միայն ՀՀԿ–ամերձ «տերտեր» Նավասարդ Կճոյանի «Բենթլին» և վարչապետի սիրած «սիլիկոնային հովիտները»։
դ. Սերժ և Տիգրան Սարգսյանի բլեֆ–խոստումների փուչիկը պայթել է. հայաստանցիների աչքը ջուր կտրեց Իրան–Հայաստան չեղած երկաթգծի ուղղությամբ նայելիս, դե իսկ նանոտեխնոլոգիաներ զարգացնելը, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն սարքելը, Գյումրին ծովափնյա քաղաքի վերածելը և Ջերմուկը միջազգային առողջարանական կենտրոն դարձնելը բազմաթիվ անեկդոտների թեմա են դարձել։ Տիգրանսարգսյանական նյուվասյուկիզմից մնացին միայն կովերի լվացած պտուկները։
ե. ՀՀԿ–ն խոստանում էր հանդես գալ նոր դեմքերով ու թարմացնել իշխանական վերնախավը։ Արդյունքում՝ նորության ու թարմության խորհրդանիշներ դարձան Էջմիածնի Մանվելը, «քրիստոնեա» Խոսրովը, երգիչ Շուշանը, մինչև 2008–ը Սերժ Սարգսյանին վատաբանող Հայկը և, իհարկե, Սերժի «Դհոլը»։
ՀՀԿ–ում լավ կանեն, որ վերոհիշյալ կետերին անդրադառնան ու հիմնավորումներ ներկայացնեն սեփական ձախողումների վերաբերյալ, այլ ոչ թե էժանագին «ստատուսներ» գրեն ու ինքնահարցազրույցներ տան։
Կորյուն Մանուկյան