Լրահոս

19.05.2009 16:57


Հովիկ Աբրահամյան. «Անհրաժեշտ է խրախուսել Հայաստանի և Մարոկկոյի խորհրդարանականների շփումները»

Հովիկ Աբրահամյան. «Անհրաժեշտ է խրախուսել Հայաստանի և Մարոկկոյի խորհրդարանականների շփումները»

Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Աբդելջալիլ Սոբրիին (նստավայրը՝ Կիև):

Հայաստանի խորհրդարանի նախագահն առաջարկեց խրախուսել երկու երկրների խորհրդարանական շփումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել Հայաստանի և Մարոկկոյի համագործակցությանը: Զրուցակիցները համաձայնեցին, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ, ապա քննարկեցին համագործակցության հեռանկարները: Զրույցի ընթացքում դեսպան Սոբրին Հ. Աբրահամյանին ներկայացրեց Մարոկկոյի քաղաքական և տնտեսական իրավիճակը:

Այս խորագրի վերջին նյութերը