Ցեղասպանագետ Վահագն Դադրյանի համոզմաբ՝ Հայաստանը պետք է զգուշությամբ հարաբարություններ հաստատի Թուրքիայի հետ, քանի որ հետո ստիպված կլինի զիջումների գնալ
Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի՝ ապրիլի 22-ի հայտնի համատեղ հայտարարության մեջ նշված «ճանապարհային քարտեզի» կետերից մեկն էլ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է։
Պատմաբան Վահագն Դադրյանը «7օր»-ին ասել է, որ այդ հանձնաժողովի ստեղծումն անթույլատրելի է ու խորհուրդ է տվել թուրքերի հետ բանակցությունների մեջ չմտնել.
-Նախ, Հայոց ցեղասպանության իրողությունը չի կարելի կասկածի տակ առնել։ Դա փաստագրված, ապացուցված պատմական իրողություն է։ Հանձնաժողովների ստեղծումը միշտ վերջանում է փոխադարձ զիջումներով։ Սակարկություն է՝ ալիշ-վելիշ։ Եվ հետո, թուրքերը այսպիսի վտանգավոր պահերին միշտ կեղծ խոստումներ են տալիս։ Նախքան ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը, թուրքական կառավարությունն այն տպավորությունը ստեղծեց, թե իրենք ուզում են հարաբերություններ հաստատել՝ անկախ Արցախի հարցից։ Բայց հիմա, երբ հայերն ընդառաջեցին և ստորագրեցին այդ համաձայնագիրը, վերադարձան իրենց հին երգին, թե՝ առանց Արցախի հարցի կարագավորման՝ չենք կարող հարաբերություն հաստատել Հայաստանի հետ։
Պատմաբանն ասել է նաև, որ թուրքերը հայկական Սփյուռքին անտեսում և արհամարհում են։ Փոխարենը, Հայաստանի կառավարությունը պետք է ականջալուր լինի Սփյուռքին, քանի որ առանց վերջինի՝ Հայաստանի կառավարությունը ճնշված վիճակում է։