Լրահոս

19.05.2009 15:22


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Ողջունելով Արցախի ղեկավարին Հայաստանի խորհրդարանում՝ Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել են կապերը Հայաստանի և Արցախի օրենսդիրների միջև: Այդ համատեքստում նա կարևորեց խորհրդարանական համագործակցությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը և մասնագիտական հանձնաժողովների միջև ուղղակի կապերի զարգացումը: Ազգային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց առ այն, որ այդ համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը:

Այնուհետև զրուցակիցներն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը