Որևէ մեկը իրավունք չունի մեզ ֆաշիստ անվանել՝ անկախ իր զբաղեցրած դիրքից
«Եվրանեսթ» Պառլամենտական Վեհաժողովում Հայաստանին Հանրապետության պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը Բաքվում կայացած նիստի ժամանակ:
Հարգելի գործընկերներ,
Մենք պատրաստվում ենք ընդունել մի բանաձև, որում շեշտվում են ժողովրդավարական արժեքների և համակարգերի կարևորությունը:
Հայաստանը միացավ «Եվրանեսթին»` վստահ լինելով, որ Արևելյան գործընկերությունն այն պլատֆորմն է, որի բոլոր անդամները կիսում են հավասար պարտականություններ, սկզբունքներ, արժեքներ և, որ ամենակարևորն է, հարգում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու ազատությունները:
Մենք մասն ենք կազմել «Եվրանեսթ» ընտանիքի` հույս ունենալով, որ միասին կկարողանանք ստեղծել մի այնպիսի քաղաքական միջավայր, որտեղ կծավալվի կառուցողական երկխոսություն` հիմնված փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա:
Ցավոք, այսօր առավոտյան Վեհաժողովը սկսվեց մի հայտարարությամբ, որով ոչ միայն խեղաթյուրվում էր առկա իրավիճակի օբյեկտիվ նկարագրությունը, այլ նաև կասկածի տակ էր դրվում ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև ի չիք դարձնում Եվրանեսթի Պառլամենտական վեհաժողովի ջանքերը` ուղղված անդամ-երկրների ժողովրդավարացմանը և նրանց միջև համագործացության զարգացմանը:
Որպես ՀՅԴ կուսակցության անդամ, Սոցինտերնի հիմնադիր անդամ` ես չեմ հանդուրժի և չեմ կարող հանդուրժել, որ որևէ մեկը մեզ վերաբերվի որպես ֆաշիստի, անկախ նրանից, թե նա տվյալ երկրում ինչ դիրք է զբաղեցնում, հատկապես մի երկրում, ուր մեր սոցիալիստ ընկերները դատապարտվում են իրենց քաղաքական հայացքների համար:
Հարգելի գործընկերներ, լիահույս եմ, որ համազեկուցողների կողմից պատրաստած առաջիկա զեկույցը էլ ավելի կնպաստի անդամ երկրների ժողովրդավարացմանը` բացելով ապագա համագործակցության նոր ուղիներ: