Հովհաննես Հովհաննիսյան. «Երկուստեք հրաժարականներ կլինեն»
-Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, ես նրա ձեռքը կսեղմեմ, կշնորհավորեմ, հետո էլ կգրեմ, որ նրան Նոբելյան մրցանակ տան։ Սակայն հրաշքներ չեն լինում,- «Փաստարկ» ակումբում ասել է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը մի կարևոր խնդիր է լուծել՝ սկսելով մի գործընթաց, որն 90 տարի չկար.
-Բուն գործընթացին ես կողմ եմ, դա մի օր պետք է սկսվեր, և սկսվել է։ Սակայն դժգոհ եմ գործընթացի վարման տեխնոլոգիաներից ու ձևերից,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։
Սակայն, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, հայ-թուրքական հարաբերությունները շատ պարզ բանաձևերով և շուտափույթ քայլերով կարգավորելու փորձը նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել.
-Հայ-թուրքական հարաբերությունները փորձել այնքան պարզեցնել, որ՝ գնացինք-եկանք, ֆուտբոլ նայեցինք իրար հետ, և դրանով ինչ-որ խնդիրներ լուծել՝ միամտություն է։ Սա շատ խոր և նույնիսկ քաղաքական զոհեր պահանջող գործընթաց է։ Կլինեն երկուստեք հրաժարականներ, հասարակության ոչ ադեկվատ ընկալում, հասարակության ըմբոստ վերաբերմունք և այլն։