Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանի խոսքերով՝ միասնական քննությունների թեստերում վրիպակները չեն բացառվում.
-Հնարավոր է, որ նման խնդիրներ առաջանան։ Այդ իսկ պատճառով, երբ երեխաները սկսում են թեստերը գրել, գնահատման և թեստավորման կենտրոնում առարկայի մասնագետներ են նստում, որոնք ևս երեխաներին հավասար ծանոթանում են թեստերին, լուծում են դրանք։ Եվ երբ հանդիպում են թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային վրիպակների, անմիջապես այդ մասին հայտարարվում է քննական կենտրոններին։
Նա «7օր»-ին հայտնել է նաև, որ այժմ ավարտին են հասցվում քննական կենտրոնների ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։
-Այս տարի որոշվել է նվազեցնել քննական կենտրոնների թիվը՝ ի հաշիվ մեկ կենտրոնում տեղակայված աշակերտների թվի։ Եթե նախորդ տարիներին 150-180 շրջանավարտով քննական կենտրոններ էին ձևավորվում, ապա այժմ միտում կա նրանց թիվը հասցնել 250-300-ի։ Սա հնարավորինս կնվազեցնի քննական գործընթացները կազմակերպող մարդկանց թիվը, դա էլ կնվազեցնի մարդկային գործոնը,- ասել է նա։
Քննական կենտրոնների թիվը կնվազի