Մայիսի 19-ին, ժամը 00.55-ին Վայոց ձորի Վայք քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 157-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2100» մակնիշի 14 ՍՕ 113 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը:
Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ նրանք, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վայքի հիվանդանոց:
Ժամը 04.30-ին փրկարարների ուժերով ավտոմեքենան գետից դուրս է բերվել:
Մեքենան ընկել է գետը

Հայաստանի փրկարար ծառայության լրահոսից