ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե որքան իրեն քննադատում են Հայաստանում, ինքն այդքան գովեստի խոսքեր է լսում Եվրոպայում, ինձ հիշեցնում են ՍՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Սերգեյիչ Գորբաչովին։ Հիշեցնում և մտահոգվելու պատճառ են դառնում։
Եվ այսպես, երբ Միխայիլ Գորբաչովը նոր էր նշանակվել ՍՍՀՄ գլխավոր քարտուղարի պաշտոնում, աչքի էր ընկնում իր ոչ ստանդարտ քայլերով։ Պատճառը, ըստ իս, այն էր, որ բոլորն այդ ժամանակ փոփոխությունների կարիք էին զգում։ Կար նաև մարդկային գործոնը՝ Ստավրոպոլի ծայրագավառից կենտրոն տեղափոխված Գորբաչովը տառապում էր ինքնատիպ երևալու մոլուցքով։
Բրեժնևյան «էպոխան» վերջնականապես քայքայել էր ստեղծման օրվանից ոչ լեգիտիմ և անաստված այդ կայսրությունը, և Անդրոպովը, իր ԿԳԲ-ական մեթոդներով, չէր կարող ոտքի կանգնեցնել այն։ Կուլիսային խարդավանքներով իշխանության եկած Գորբաչովը փոփոխություններ նախաձեռնեց։ Անունը դրվեց «պերեստրոյկա»։ Սկզբում դա դուր էր գալիս ժողովրդին։ Այդ ամենը, նույնիսկ, էկզոտիկ ու առաջադեմ էր թվում՝ Բրեժնևից, Անդրոպովից և Չեռնենկոյից հետո։ «Սովետական աշխարհի» կառուցման նոր մոտեցում էր առաջարկվում՝ հիմնված գիտելիքի, նոր մտածողության և նմանատիպ այլ բաների վրա։ Բայց դրանք բառեր էին, բառեր, բառեր...
Սովետական իշխանությունները գնացին համակարգի ոչ թե բովանդակային, այլ՝ ձևական փոփոխությունների ուղղությամբ։ Իրականում տեղի էր ունենում կուսնոմենկլատուրայի վերին օղակների յուրացրած փողերի լեգալացում և վերաբաշխում։ Այդպիսով, երկիրը հայտնվեց տնտեսական կոլապսի մեջ։ Պետական գանձարանը դատարկ էր։ Վիճակը փրկելու համար գորբաչովյան իշխանությունը ստիպված գնաց ռուբլու փաստացի արժեզրկման, իսկ հետո՝ նաև նոր հարկատեսակների ներդրման ճանապարհով, որպեսզի թոշակներն ու աշխատավարձերը վճարվեն։ Նոր հարկատեսակներից հատկապես ուշագրավ էր «պրեզիդենտական հարկը» (մինչ այդ՝ Գորբաչովը հասցրել էր «գենսեկի» պաշտոնը վերանվանել «պրեզիդենտական» և այդ կերպ իրականացնել «երկրորդ սերնդի» բարեփոխումներ)։Հարկային բեռի ավելացմամբ խնդիրը չլուծվեց։ Սոցիալական դժգոհությունները մեղմելու նպատակով Գորբաչովն ընտրեց դրսից գումարներ հայթայթելու տարբերակը։ Այն պետությունները, որոնք կարող էին փող տրամադրել, ՍՍՀՄ-ի հետ «սառը պատերազմի» մեջ էին։ Եվ ահա, Միխայիլ Սերգեյիչը գտնում է «հանճարեղ» լուծում. ներդնում է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն ու դիմում հակառակ ճամբարի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման՝ առանց նախապայմանների։ Չնայած, նախքան փող ուզելը, նախաձեռնողականությունն արդեն կար (զորքերի դուրս բերում «օկուպացված» Աֆղանստանից և այլն)։ Բայց Արևմուտքից փող մուրալն ու սովետական ժողովրդի դժգոհությամբ պայմանավորված՝ ներքին լեգիտիմության պակասը դրսի միջոցով լուծելը նախաձեռնողականությունը դարձրին Միխայիլ Սերգեյիչի հիմնական ուղեգիծը։ «Պրոցես պաշոլ»,- հետո հաճախ կրկնում էր նա։
Ինչպես հայտնի է՝ ՆԱՏՕ-ին հակադրված էր Վարշավյան պայմանագիրը։ Եվ ահա, ստավրոպոլյան գեղջուկը որոշում է, որ ինքն է լինելու այն մարդը, ով, իր նախաձեռնողական քաղաքականությամբ, լուծելու է բոլոր հարցերը։ «Հա՛մ փող կլինի, հա՛մ էլ՝ կդառնամ մոլորակի մարդ»,-հավանաբար մտածում էր նախկին կոմբայնավարը։ ՆԱՏՕ-ի անդամ արևմտյան երկրներն անմիջապես նկատեցին «կլիենտին», ու սկսվեց. ՍՍՀՄ-ը գնաց սպառազինությունների միակողմանի կրճատման, ազդեցության գոտիներից հեռացման, բոլոր «գրավյալ» տարածքների հանձնման և այլն։ Ու որքան շատ էին քննադատում Գորբաչովի այդ քայլերը երկրի ներսում, այնքան շատ էին նրան գովում Արևմուտքում։ Գորբաչովն ինքնահաստատվում էր ԱՄՆ նախագահի հետ շփման, բազում ֆոտոխցիկների կուրացնող լույսի և շրխկոցների ներքո։ԱՄՆ-ի հետ ընտրվել էր «ջրային դիվանագիտությունը». Իսլանդիայի ջրային տարածքում՝ նավի վրա, հանդիպեցին Սովետի ու ԱՄՆ-ի առաջնորդները։ Գորբաչովը հիացած էր ինքն իրենով և հանդիպումից հետո անընդհատ խոսում էր «ջրային դիվանագիտության» մասին։
Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր, խոշորամարմին Հելմուտ Կոլի կողքին Գորբաչովն իրեն նույնչափ «գաբարիտային» էր զգում։ Միխայիլ Սերգեյիչին աննկարագրելի երջանկություն էր պատճառում Անգլիայի վարչապետ Մարգրետ Թեթչերի հետ շփումը, իսկ երբ «երկաթյա լեդին» թփթփացնում էր գլխին նշան ունեցող այդ մարդու ուսերին, դա արդեն լրիվ զինաթափում էր նրան, ու ստավրոպոլյան կոմսոմոլի դպրոցն անցած տղան պատրաստ էր ամեն ինչի տակ ստորագրել, ամեն ինչ հանձնել, ամեն ինչ զիջել... Միայն թե շարունակեին իրեն ցույց տալ միջազգային ԶԼՄ-ներով ու ասեին, որ Գորբաչովը նոր մտածողություն ունի և համաշխարհային մակարդակի առաջնորդ է։ Վերջ։ Նրան այլևս ուրիշ բան պետք չէր։ Դրսի թերթերի առաջին էջերում կամ հեռուստաընկերությունների «թոփ նյուզերում» հայտնվելը, կոմբայնի ղեկից ՍՍՀՄ կառավարման ղեկին հասած, Միխայիլ Սերգեյիչի գլուխը պտտեցնում էր այնպես, ինչպես Լյուիս Քերոլի հեքիաթի հերոս Ալիսինը՝ «Սև» թագուհու հետ վազելիս։ «Մյուսները գլխի չեն ընկել, որ ամեն ինչ այնքան հեշտ է, իսկ ես Դեմք եմ ու կնվաճեմ աշխարհը»,-հավանաբար համոզված էր Գորբաչովը ու գնացել էր առանց նախապայմանների բանակցությունների։
Գորբաչովին հավաստիացրել էին, որ եթե նա «Բեռլինի պատը» փլի, Վարշավյան պայմանագիրը լուծարի, ՍՍՀՄ-ը միակողմանի զինաթափի, աշխարհում սփռված իր ազդեցության գոտիներից հեռանա, ապա հետագայում ՆԱՏՕ-ն կդադարեցնի իր գոյությունը, կբացի բոլոր հաղորդուղիները, սովետական ժողովրդին լուրջ ֆինանսական օգնություն կցուցաբերի, և բոլորը կապրեն երջանիկ։ Բացի այդ, Միխայիլին ակնարկել էին, որ այդ ամենից հետո Նոբելյան մրցանակի հոտ կարող է գալ։ Ի դեպ, սովետական լիբերալները ողջունում էին Գորբաչովի այդ քայլերը և իրենց պատրաստակամությունը հայտնում՝ արևմուտքի հետ հարաբերությունների արագ կարգավորման հարցում աջակցել նրան։ Այդ փուլում սովետական ժողովրդի սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները բացատրվում էին Արևմուտքի հետ ունեցած փակ սահմաններով։ Սովետական այն ժամանակվա «Սերգո ջանը» լավ չէր ապրելու, ըստ Գորբաչովի, քանի դեռ ՆԱՏՕ-ի հետ հակամարտությունը չէր լուծվել, և «երկաթյա վարագույրը» չէր բացվել։ Գորբաչովն իրեն համարում էր «Արժանապատիվ խաղաղության» կուսակցության առաջնորդ և գնում էր «սառը պատերազմի» լուծման փուլային մոդելով. իր կարծիքով՝ փոխզիջման, իսկ փաստացի՝ միակողմանի զիջման ճանապարհով։
Այդ հետագայում նա կխոստովանի, որ իրեն խաբված է զգում։ «Արևմուտքը մեզ խաբեց։ ՆԱՏՕ-ն ոչ միայն չդադարեցրեց գոյությունը, այլև ընդլայնվում է դեպի Ռուսաստան։ Մեզ խոստացված ֆինանսական աջակցությունը չեղավ։ Պատմությունը չի ավարտվել, ինչպես նշում էր ամերիկյան քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման, այլ նոր է սկսվում»,-ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է «Նոր աշխարհակարգի» ստեղծման երբեմնի ջատագով Գորբաչովը։
Գավառական դուրսպրծուկը ուշացումով հասկացավ, որ իրեն օգտագործել են ու դեն շպրտել։ Գորբաչովին համոզել էին զորքերը դուրս բերել «օկուպացված» Աֆղանստանից, բայց չէին ասել, որ իրենք չեն մտնելու։ Մի խոսքով, Գորբաչովի արտաքին քաղաքական նախաձեռնողականությունը իսկական ողբերգության վերածվեց սովետական ժողովուրդների համար, քանի որ ՍՍՀՄ նախկին տարածքում սկիզբ առան տեղային պատերազմները, որոնք հազարավորների կյանք խլեցին, տասնյակ հազարներ հաշմանդամ դարձան, իսկ հարյուրհազարավորներ մինչ օրս ունեն հացի խնդիր։
Այո՛, «սառը պատերազմին» պետք էր վերջ տալ ու գնալ Արևմուտքի հետ բարիդրացիական հարաբերությունների։ Այո՛, ՍՍՀՄ-ը պետք էր ապամոնտաժի ենթարկել, քանի որ հակամարդկային ու հակաբնական պետություն էր։ Բայց դա պետք էր անել սեփական շահի գիտակցումով, այլ ոչ թե «հանձնենք, որ լավ ապրենք» մոդելով։ Երբ դիմացինդ տեսնում է (իսկ Արևմուտքը տեսնելու վարպետ է), որ դու ձևի հետևից ես ընկած ու սովորական գավառամիտ ես, ով ուզում է ինքնահաստատվել ու արտաքին լեգիտիմություն ստանալ, ապա այնպես է անում, որ վերցնի ամեն ինչ՝ ոչինչ չտալով։
Ես ամենևին սովետների հետ կապված «նոստալգիա» չունեմ։ Գեներալ Լեբեդն ասում էր. «Նա, ով մտածում է ՍՍՀՄ-ը վերականգնելու մասին՝ խելք չունի, իսկ ով չի ափսոսում ՍՍՀՄ-ի փլուզման համար՝ սիրտ չունի»։
Գորբաչովին անրադարձա նրա համար, որպեսզի ցույց տամ, թե ի՞նչ է լինում այն դեպքում, երբ երկրի ղեկավարին հետաքրքրում են ոչ թե սեփական պետության քաղաքացիների կարծիքները, այլ՝ դրսինը։ Գորբաչովին անրադարձա նաև այն պատճառով, որպեսզի ցույց տամ, թե ի՞նչ է լինում, երբ առանց հաշվարկների՝ իրականացվում է արտաքին նախաձեռնողական քաղաքականություն։ Որպեսզի նաև ցույց տամ, թե ի՞նչ է լինում, երբ ուզում ես օրիգինալ երևալ ու ամեն օր մի թուղթ ստորագրել, գնալ միակողմանի զիջումների։ Թե ի՞նչ է լինում, երբ ներքին լեգիտիմության դեֆիցիտը փորձում ես լրացնել արտաքինով և այլն։ Դա գորբաչովյան բարդույթ է, որի համար շատ թանկ վճարեց սովետական ժողովուրդը։ Եվ այդտեղ Արևմուտքը մեղավոր չէր։ Ամեն մեկն իր շահն էր հետապնդում։ Արևմուտքն ի՞նչ մեղք ուներ, որ Գորբաչովին ասում էին՝ մեկ մարտագլխիկ կրճատիր, իսկ նա ասում էր՝ մեկն ի՞նչ է, տասը կկրճատեմ։ Բնականաբար, նրա ուսը թփթփացնում էին ու ասում, որ համարձակ տղա է ու շատ նախաձեռնող։
Ես համոզված եմ, որ Գորբաչովը չէր ուզում փլուզել ՍՍՀՄ-ը։ Ավելին՝ Միխայիլ Սերգեյիչն ուզում էր հզորացնել ՍՍՀՄ-ը, ազատվել աշխարհաքաղաքական դարդերից ու հանգիստ կառավարել։ Բայց ստացվեց ուրիշ բան։ Ու այդպես է լինում միշտ, երբ պետությունները կորցնում են իրենց դիմադրողականությունը։ Սպենսերիզմը և սոցիալ-դարվինիզմը բոլոր ժամանակներում էլ գործում են անթերի։ Իսկ թե ինչպե՞ս ավարտեց իր գործունեությունն ինքը՝ Գորբաչովը, արդեն երկրորդական նշանակություն ունի։
Գորբաչովյան դասերը ցույց են տալիս, որ մենք այժմ իրավունք չունենք նույն վիճակում հայտնվելու։ Հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը պետք է կասեցնել։ Գորբաչովն էլ էր Արևմուտքի հետ բանակցում, իր կարծիքով, առանց նախապայմանների։ Գորբաչովն էլ էր բազում «ապրիլքսաներկուսյան» գիշերային որոշումներ ստորագրում։ Հետո եղավ «Գէ- Կա-Չէ-Պէ»-ն, և ՍՍՀՄ -ը հայտնվեց քաոսում։ Մենք մեզ չենք կարող գորբաչովյան ոճի «շռայլություն» թույլ տալ, ինչ է թե՝ Եվրոպայում գովում են ՀՀ նախագահին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Սերժ Ազատի Սարգսյանը դառնա Սերժ Ազատիչ «Գորբաչով»։ Դա չի բխում ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ էլ Հայաստանի շահերից։ Համ էլ, մենք այնքան մեծ չենք, որ հետո, Սովետի նման, 15 մասի բաժանվենք։ Հետևաբար, պետք է իրականացնել ազգային անվտանգության շահերից բխող քայլեր, իսկ դրանք ազատ մարդկանց, ազատ տնտեսական հարաբերությունների և քաղաքացիական հասարակության կառուցման միջոցով է հնարավոր, ոչ թե արտաքին էֆեկտների։
Նկատեմ, որ հայ-թուրքական այժմյան գործընթացները, բազում վտանգներով հանդերձ, դրական տարրեր էլ են պարունակում, եթե, իհարկե, այս ամենը մարսենք։ Դրականն այն է, որ այսուհետ մեր քաղաքական կյանքից դուրս կմղվեն ինքնամոռաց քիրվայասերներն ու նրանց գաղափարները։ Ժողովուրդը գործնականում տեսավ, թե ինչ է նշանակում առանց սեփական պետութան հզորացման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորում։ Արձանագրվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների այժմյան ընթացքի և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ պատասխանատվությունը, Սերժ Սարգսյաի հետ միասին, կրում են նաև այն ուժերը, որոնք տարիներ շարունակ քարոզել են այն, ինչը հիմա, մի փոքր աղավաղված ձևով, իրականացնում է ՀՀ նախագահը։
Այս փորձության հաղթահարումից հետո պետք է արդեն մտածել գաղափարական նոր դաշտ ձևավորելու մասին։ Այո՛, հարևանների հետ պետք է հարաբերությունները կարգավորել, բայց՝ Հայաստանի զարգացման միակ և վերջին հնարավորությունը չպայմանավորել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացմամբ։ Եթե Հայաստանի դիրքորոշումը դա է լինում, ապա Թուրքիան ասում է. «Որ էդպես է, ուրեմն ես բազում նախապայմաններ կդնեմ։ Ցեղասպանությունը կհերքեմ, Ղարաբաղը կուզեմ, իսկ հետո կերևա, թե ինչ կանեմ»։
Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատեն, եթե տեսնեն, որ մենք կայացած երկիր ենք։ Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե առանց բաց սահմանների՝ մենք զարգանալու ներուժ չունենք, իզուր են, ուրեմն, մեղադրում իշխանություններին և իշխանափոխություն պահանջում։ Ստացվում է, որ ՀՀ-ում տիրող ամենաթողության, տնտեսական ազատ մրցակցության բացակայության, ծախված դատավորների առկայության, կեղծված ընտրությունների և այլ բացասական երևույթների պատճառը ոչ թե մեր ներսում է, այլ՝ ուրիշ տեղ։ Այդ տրամաբանությամբ՝ իշխանություններն ու գործող համակարգը բացարձակապես անմեղ վիճակում են։ Էլ ինչու՞ ենք այդ դեպքում քննադատում իշխանություններին։ Ի՞նչ կապ ունի, թե ով է իշխանության. միևնույն է, վատ ենք ապրելու՝ քանի դեռ սահմանը փակ է։ Այդ տրամաբանությամբ դուրս է գալիս հետևյալը՝ եկե՛ք խնդրենք Թուրքիային ու Ադրբեջանին, որ շուտ բացեն սահմանները։ Ի դեպ, նրանք գինն արդեն ասել են. Ցեղասպանության մոռացություն և հանձնված Ղարաբաղ։ Ով որ պատրաստ է այդ գինը վճարել, նա ոչ թե դավաճան է, այլ քաղաքական անհեռատես ու մեր օրերի Ղուկաս Ղուկասյան։
Հող հանձնելով և սեփական զարգացումն ուրիշի բարի կամքով պայմանավորելով՝ մեր երկիրը կարող ենք տանել դեպի արցախյան նոր պատերազմ և դժբախտություն։ Նմանատիպ «խաղաղության» քարոզիչները, թերևս, այդ հանգամանքը չեն գիտակցում։ Բայց դա իրենց խնդիրն է։ Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ՝ ինչքան էլ որ վերջը ձգձգվի...
Գորբաչովյան բարդույթ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե որքան իրեն քննադատում են Հայաստանում, ինքն այդքան գովեստի խոսքեր է լսում Եվրոպայում, ինձ հիշեցնում են ՍՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Սերգեյիչ Գորբաչովին։ Հիշեցնում և մտահոգվելու պատճառ են դառնում։
Եվ այսպես, երբ Միխայիլ Գորբաչովը նոր էր նշանակվել ՍՍՀՄ գլխավոր քարտուղարի պաշտոնում, աչքի էր ընկնում իր ոչ ստանդարտ քայլերով։ Պատճառը, ըստ իս, այն էր, որ բոլորն այդ ժամանակ փոփոխությունների կարիք էին զգում։ Կար նաև մարդկային գործոնը՝ Ստավրոպոլի ծայրագավառից կենտրոն տեղափոխված Գորբաչովը տառապում էր ինքնատիպ երևալու մոլուցքով։
Բրեժնևյան «էպոխան» վերջնականապես քայքայել էր ստեղծման օրվանից ոչ լեգիտիմ և անաստված այդ կայսրությունը, և Անդրոպովը, իր ԿԳԲ-ական մեթոդներով, չէր կարող ոտքի կանգնեցնել այն։ Կուլիսային խարդավանքներով իշխանության եկած Գորբաչովը փոփոխություններ նախաձեռնեց։ Անունը դրվեց «պերեստրոյկա»։ Սկզբում դա դուր էր գալիս ժողովրդին։ Այդ ամենը, նույնիսկ, էկզոտիկ ու առաջադեմ էր թվում՝ Բրեժնևից, Անդրոպովից և Չեռնենկոյից հետո։ «Սովետական աշխարհի» կառուցման նոր մոտեցում էր առաջարկվում՝ հիմնված գիտելիքի, նոր մտածողության և նմանատիպ այլ բաների վրա։ Բայց դրանք բառեր էին, բառեր, բառեր...
Սովետական իշխանությունները գնացին համակարգի ոչ թե բովանդակային, այլ՝ ձևական փոփոխությունների ուղղությամբ։ Իրականում տեղի էր ունենում կուսնոմենկլատուրայի վերին օղակների յուրացրած փողերի լեգալացում և վերաբաշխում։ Այդպիսով, երկիրը հայտնվեց տնտեսական կոլապսի մեջ։ Պետական գանձարանը դատարկ էր։ Վիճակը փրկելու համար գորբաչովյան իշխանությունը ստիպված գնաց ռուբլու փաստացի արժեզրկման, իսկ հետո՝ նաև նոր հարկատեսակների ներդրման ճանապարհով, որպեսզի թոշակներն ու աշխատավարձերը վճարվեն։ Նոր հարկատեսակներից հատկապես ուշագրավ էր «պրեզիդենտական հարկը» (մինչ այդ՝ Գորբաչովը հասցրել էր «գենսեկի» պաշտոնը վերանվանել «պրեզիդենտական» և այդ կերպ իրականացնել «երկրորդ սերնդի» բարեփոխումներ)։ Հարկային բեռի ավելացմամբ խնդիրը չլուծվեց։ Սոցիալական դժգոհությունները մեղմելու նպատակով Գորբաչովն ընտրեց դրսից գումարներ հայթայթելու տարբերակը։ Այն պետությունները, որոնք կարող էին փող տրամադրել, ՍՍՀՄ-ի հետ «սառը պատերազմի» մեջ էին։ Եվ ահա, Միխայիլ Սերգեյիչը գտնում է «հանճարեղ» լուծում. ներդնում է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն ու դիմում հակառակ ճամբարի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման՝ առանց նախապայմանների։ Չնայած, նախքան փող ուզելը, նախաձեռնողականությունն արդեն կար (զորքերի դուրս բերում «օկուպացված» Աֆղանստանից և այլն)։ Բայց Արևմուտքից փող մուրալն ու սովետական ժողովրդի դժգոհությամբ պայմանավորված՝ ներքին լեգիտիմության պակասը դրսի միջոցով լուծելը նախաձեռնողականությունը դարձրին Միխայիլ Սերգեյիչի հիմնական ուղեգիծը։ «Պրոցես պաշոլ»,- հետո հաճախ կրկնում էր նա։
Ինչպես հայտնի է՝ ՆԱՏՕ-ին հակադրված էր Վարշավյան պայմանագիրը։ Եվ ահա, ստավրոպոլյան գեղջուկը որոշում է, որ ինքն է լինելու այն մարդը, ով, իր նախաձեռնողական քաղաքականությամբ, լուծելու է բոլոր հարցերը։ «Հա՛մ փող կլինի, հա՛մ էլ՝ կդառնամ մոլորակի մարդ»,-հավանաբար մտածում էր նախկին կոմբայնավարը։ ՆԱՏՕ-ի անդամ արևմտյան երկրներն անմիջապես նկատեցին «կլիենտին», ու սկսվեց. ՍՍՀՄ-ը գնաց սպառազինությունների միակողմանի կրճատման, ազդեցության գոտիներից հեռացման, բոլոր «գրավյալ» տարածքների հանձնման և այլն։ Ու որքան շատ էին քննադատում Գորբաչովի այդ քայլերը երկրի ներսում, այնքան շատ էին նրան գովում Արևմուտքում։ Գորբաչովն ինքնահաստատվում էր ԱՄՆ նախագահի հետ շփման, բազում ֆոտոխցիկների կուրացնող լույսի և շրխկոցների ներքո։ ԱՄՆ-ի հետ ընտրվել էր «ջրային դիվանագիտությունը». Իսլանդիայի ջրային տարածքում՝ նավի վրա, հանդիպեցին Սովետի ու ԱՄՆ-ի առաջնորդները։ Գորբաչովը հիացած էր ինքն իրենով և հանդիպումից հետո անընդհատ խոսում էր «ջրային դիվանագիտության» մասին։
Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր, խոշորամարմին Հելմուտ Կոլի կողքին Գորբաչովն իրեն նույնչափ «գաբարիտային» էր զգում։ Միխայիլ Սերգեյիչին աննկարագրելի երջանկություն էր պատճառում Անգլիայի վարչապետ Մարգրետ Թեթչերի հետ շփումը, իսկ երբ «երկաթյա լեդին» թփթփացնում էր գլխին նշան ունեցող այդ մարդու ուսերին, դա արդեն լրիվ զինաթափում էր նրան, ու ստավրոպոլյան կոմսոմոլի դպրոցն անցած տղան պատրաստ էր ամեն ինչի տակ ստորագրել, ամեն ինչ հանձնել, ամեն ինչ զիջել... Միայն թե շարունակեին իրեն ցույց տալ միջազգային ԶԼՄ-ներով ու ասեին, որ Գորբաչովը նոր մտածողություն ունի և համաշխարհային մակարդակի առաջնորդ է։ Վերջ։ Նրան այլևս ուրիշ բան պետք չէր։ Դրսի թերթերի առաջին էջերում կամ հեռուստաընկերությունների «թոփ նյուզերում» հայտնվելը, կոմբայնի ղեկից ՍՍՀՄ կառավարման ղեկին հասած, Միխայիլ Սերգեյիչի գլուխը պտտեցնում էր այնպես, ինչպես Լյուիս Քերոլի հեքիաթի հերոս Ալիսինը՝ «Սև» թագուհու հետ վազելիս։ «Մյուսները գլխի չեն ընկել, որ ամեն ինչ այնքան հեշտ է, իսկ ես Դեմք եմ ու կնվաճեմ աշխարհը»,-հավանաբար համոզված էր Գորբաչովը ու գնացել էր առանց նախապայմանների բանակցությունների։
Գորբաչովին հավաստիացրել էին, որ եթե նա «Բեռլինի պատը» փլի, Վարշավյան պայմանագիրը լուծարի, ՍՍՀՄ-ը միակողմանի զինաթափի, աշխարհում սփռված իր ազդեցության գոտիներից հեռանա, ապա հետագայում ՆԱՏՕ-ն կդադարեցնի իր գոյությունը, կբացի բոլոր հաղորդուղիները, սովետական ժողովրդին լուրջ ֆինանսական օգնություն կցուցաբերի, և բոլորը կապրեն երջանիկ։ Բացի այդ, Միխայիլին ակնարկել էին, որ այդ ամենից հետո Նոբելյան մրցանակի հոտ կարող է գալ։ Ի դեպ, սովետական լիբերալները ողջունում էին Գորբաչովի այդ քայլերը և իրենց պատրաստակամությունը հայտնում՝ արևմուտքի հետ հարաբերությունների արագ կարգավորման հարցում աջակցել նրան։ Այդ փուլում սովետական ժողովրդի սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները բացատրվում էին Արևմուտքի հետ ունեցած փակ սահմաններով։ Սովետական այն ժամանակվա «Սերգո ջանը» լավ չէր ապրելու, ըստ Գորբաչովի, քանի դեռ ՆԱՏՕ-ի հետ հակամարտությունը չէր լուծվել, և «երկաթյա վարագույրը» չէր բացվել։ Գորբաչովն իրեն համարում էր «Արժանապատիվ խաղաղության» կուսակցության առաջնորդ և գնում էր «սառը պատերազմի» լուծման փուլային մոդելով. իր կարծիքով՝ փոխզիջման, իսկ փաստացի՝ միակողմանի զիջման ճանապարհով։
Այդ հետագայում նա կխոստովանի, որ իրեն խաբված է զգում։ «Արևմուտքը մեզ խաբեց։ ՆԱՏՕ-ն ոչ միայն չդադարեցրեց գոյությունը, այլև ընդլայնվում է դեպի Ռուսաստան։ Մեզ խոստացված ֆինանսական աջակցությունը չեղավ։ Պատմությունը չի ավարտվել, ինչպես նշում էր ամերիկյան քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման, այլ նոր է սկսվում»,-ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է «Նոր աշխարհակարգի» ստեղծման երբեմնի ջատագով Գորբաչովը։
Գավառական դուրսպրծուկը ուշացումով հասկացավ, որ իրեն օգտագործել են ու դեն շպրտել։ Գորբաչովին համոզել էին զորքերը դուրս բերել «օկուպացված» Աֆղանստանից, բայց չէին ասել, որ իրենք չեն մտնելու։ Մի խոսքով, Գորբաչովի արտաքին քաղաքական նախաձեռնողականությունը իսկական ողբերգության վերածվեց սովետական ժողովուրդների համար, քանի որ ՍՍՀՄ նախկին տարածքում սկիզբ առան տեղային պատերազմները, որոնք հազարավորների կյանք խլեցին, տասնյակ հազարներ հաշմանդամ դարձան, իսկ հարյուրհազարավորներ մինչ օրս ունեն հացի խնդիր։
Այո՛, «սառը պատերազմին» պետք էր վերջ տալ ու գնալ Արևմուտքի հետ բարիդրացիական հարաբերությունների։ Այո՛, ՍՍՀՄ-ը պետք էր ապամոնտաժի ենթարկել, քանի որ հակամարդկային ու հակաբնական պետություն էր։ Բայց դա պետք էր անել սեփական շահի գիտակցումով, այլ ոչ թե «հանձնենք, որ լավ ապրենք» մոդելով։ Երբ դիմացինդ տեսնում է (իսկ Արևմուտքը տեսնելու վարպետ է), որ դու ձևի հետևից ես ընկած ու սովորական գավառամիտ ես, ով ուզում է ինքնահաստատվել ու արտաքին լեգիտիմություն ստանալ, ապա այնպես է անում, որ վերցնի ամեն ինչ՝ ոչինչ չտալով։
Ես ամենևին սովետների հետ կապված «նոստալգիա» չունեմ։ Գեներալ Լեբեդն ասում էր. «Նա, ով մտածում է ՍՍՀՄ-ը վերականգնելու մասին՝ խելք չունի, իսկ ով չի ափսոսում ՍՍՀՄ-ի փլուզման համար՝ սիրտ չունի»։
Գորբաչովին անրադարձա նրա համար, որպեսզի ցույց տամ, թե ի՞նչ է լինում այն դեպքում, երբ երկրի ղեկավարին հետաքրքրում են ոչ թե սեփական պետության քաղաքացիների կարծիքները, այլ՝ դրսինը։ Գորբաչովին անրադարձա նաև այն պատճառով, որպեսզի ցույց տամ, թե ի՞նչ է լինում, երբ առանց հաշվարկների՝ իրականացվում է արտաքին նախաձեռնողական քաղաքականություն։ Որպեսզի նաև ցույց տամ, թե ի՞նչ է լինում, երբ ուզում ես օրիգինալ երևալ ու ամեն օր մի թուղթ ստորագրել, գնալ միակողմանի զիջումների։ Թե ի՞նչ է լինում, երբ ներքին լեգիտիմության դեֆիցիտը փորձում ես լրացնել արտաքինով և այլն։ Դա գորբաչովյան բարդույթ է, որի համար շատ թանկ վճարեց սովետական ժողովուրդը։ Եվ այդտեղ Արևմուտքը մեղավոր չէր։ Ամեն մեկն իր շահն էր հետապնդում։ Արևմուտքն ի՞նչ մեղք ուներ, որ Գորբաչովին ասում էին՝ մեկ մարտագլխիկ կրճատիր, իսկ նա ասում էր՝ մեկն ի՞նչ է, տասը կկրճատեմ։ Բնականաբար, նրա ուսը թփթփացնում էին ու ասում, որ համարձակ տղա է ու շատ նախաձեռնող։
Ես համոզված եմ, որ Գորբաչովը չէր ուզում փլուզել ՍՍՀՄ-ը։ Ավելին՝ Միխայիլ Սերգեյիչն ուզում էր հզորացնել ՍՍՀՄ-ը, ազատվել աշխարհաքաղաքական դարդերից ու հանգիստ կառավարել։ Բայց ստացվեց ուրիշ բան։ Ու այդպես է լինում միշտ, երբ պետությունները կորցնում են իրենց դիմադրողականությունը։ Սպենսերիզմը և սոցիալ-դարվինիզմը բոլոր ժամանակներում էլ գործում են անթերի։ Իսկ թե ինչպե՞ս ավարտեց իր գործունեությունն ինքը՝ Գորբաչովը, արդեն երկրորդական նշանակություն ունի։
Գորբաչովյան դասերը ցույց են տալիս, որ մենք այժմ իրավունք չունենք նույն վիճակում հայտնվելու։ Հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը պետք է կասեցնել։ Գորբաչովն էլ էր Արևմուտքի հետ բանակցում, իր կարծիքով, առանց նախապայմանների։ Գորբաչովն էլ էր բազում «ապրիլքսաներկուսյան» գիշերային որոշումներ ստորագրում։ Հետո եղավ «Գէ- Կա-Չէ-Պէ»-ն, և ՍՍՀՄ -ը հայտնվեց քաոսում։ Մենք մեզ չենք կարող գորբաչովյան ոճի «շռայլություն» թույլ տալ, ինչ է թե՝ Եվրոպայում գովում են ՀՀ նախագահին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Սերժ Ազատի Սարգսյանը դառնա Սերժ Ազատիչ «Գորբաչով»։ Դա չի բխում ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ էլ Հայաստանի շահերից։ Համ էլ, մենք այնքան մեծ չենք, որ հետո, Սովետի նման, 15 մասի բաժանվենք։ Հետևաբար, պետք է իրականացնել ազգային անվտանգության շահերից բխող քայլեր, իսկ դրանք ազատ մարդկանց, ազատ տնտեսական հարաբերությունների և քաղաքացիական հասարակության կառուցման միջոցով է հնարավոր, ոչ թե արտաքին էֆեկտների։
Նկատեմ, որ հայ-թուրքական այժմյան գործընթացները, բազում վտանգներով հանդերձ, դրական տարրեր էլ են պարունակում, եթե, իհարկե, այս ամենը մարսենք։ Դրականն այն է, որ այսուհետ մեր քաղաքական կյանքից դուրս կմղվեն ինքնամոռաց քիրվայասերներն ու նրանց գաղափարները։ Ժողովուրդը գործնականում տեսավ, թե ինչ է նշանակում առանց սեփական պետութան հզորացման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորում։ Արձանագրվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների այժմյան ընթացքի և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ պատասխանատվությունը, Սերժ Սարգսյաի հետ միասին, կրում են նաև այն ուժերը, որոնք տարիներ շարունակ քարոզել են այն, ինչը հիմա, մի փոքր աղավաղված ձևով, իրականացնում է ՀՀ նախագահը։
Այս փորձության հաղթահարումից հետո պետք է արդեն մտածել գաղափարական նոր դաշտ ձևավորելու մասին։ Այո՛, հարևանների հետ պետք է հարաբերությունները կարգավորել, բայց՝ Հայաստանի զարգացման միակ և վերջին հնարավորությունը չպայմանավորել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացմամբ։ Եթե Հայաստանի դիրքորոշումը դա է լինում, ապա Թուրքիան ասում է. «Որ էդպես է, ուրեմն ես բազում նախապայմաններ կդնեմ։ Ցեղասպանությունը կհերքեմ, Ղարաբաղը կուզեմ, իսկ հետո կերևա, թե ինչ կանեմ»։
Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատեն, եթե տեսնեն, որ մենք կայացած երկիր ենք։ Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե առանց բաց սահմանների՝ մենք զարգանալու ներուժ չունենք, իզուր են, ուրեմն, մեղադրում իշխանություններին և իշխանափոխություն պահանջում։ Ստացվում է, որ ՀՀ-ում տիրող ամենաթողության, տնտեսական ազատ մրցակցության բացակայության, ծախված դատավորների առկայության, կեղծված ընտրությունների և այլ բացասական երևույթների պատճառը ոչ թե մեր ներսում է, այլ՝ ուրիշ տեղ։ Այդ տրամաբանությամբ՝ իշխանություններն ու գործող համակարգը բացարձակապես անմեղ վիճակում են։ Էլ ինչու՞ ենք այդ դեպքում քննադատում իշխանություններին։ Ի՞նչ կապ ունի, թե ով է իշխանության. միևնույն է, վատ ենք ապրելու՝ քանի դեռ սահմանը փակ է։ Այդ տրամաբանությամբ դուրս է գալիս հետևյալը՝ եկե՛ք խնդրենք Թուրքիային ու Ադրբեջանին, որ շուտ բացեն սահմանները։ Ի դեպ, նրանք գինն արդեն ասել են. Ցեղասպանության մոռացություն և հանձնված Ղարաբաղ։ Ով որ պատրաստ է այդ գինը վճարել, նա ոչ թե դավաճան է, այլ քաղաքական անհեռատես ու մեր օրերի Ղուկաս Ղուկասյան։
Հող հանձնելով և սեփական զարգացումն ուրիշի բարի կամքով պայմանավորելով՝ մեր երկիրը կարող ենք տանել դեպի արցախյան նոր պատերազմ և դժբախտություն։ Նմանատիպ «խաղաղության» քարոզիչները, թերևս, այդ հանգամանքը չեն գիտակցում։ Բայց դա իրենց խնդիրն է։ Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ՝ ինչքան էլ որ վերջը ձգձգվի...
Անդրանիկ Թևանյան